Ереван, 06.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ձեզ ենթարկեք ձեր կրքերը, և դրանց ուժը կդառնա ձեր ուժը

ЛАЙФ

Ֆրանսուա Անատոլ Տիբոն ծնվել է 1844 թ.-ի ապրիլի 16-ին` Փարիզում: Եղել է ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1921):Հեղինակ է բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների, բանաստեղծությունների ևպիեսների, այդ թվում՝ «Թայիս» (1890), «Սագաթաթիկներ թագուհու պանդոկը» (1892), «Կարմիր շուշան» (1894), «Պինգվինների կղզի» (1908) վեպերը:

Անատոլ Ֆրանսը հանդես է եկել ճնշված ժողովուրդների, մասնավորապես Օսմանյանկայսրության հայերի պաշտպանությամբ։ Նախաձեռնել և ոգեշնչել է բազմաթիվ հասարակականմիջոցառումներ, որոնց նպատակն էր լայն հասարակությանը տեղեկացնել արևմտահայերինկատմամբ իրականացվող կամայականությունների, բռնությունների և կրկնվող ջարդերիմասին։ Աբդուլ Համիդի կողմից 1894-96թթ. կազմակերպված հայերի զանգվածայինկոտորածների ժամանակ բողոքի ձայն է բարձրացրել թուրքական իշխանությունների դեմ,կազմակերպել և անձամբ մասնակցել է հայ որբերի համար հանգանակությանը։ Ժան Ժորեսի ևՖրեդերիկ դը Պրեսանսեի հետ եղել է Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրիխմբագրության անդամ։ 1903-04 թթ. ակտիվորեն մասնակցել է եվրոպական տարբերքաղաքներում կազմակերպվող հայերի և մակեդոնացիների պաշտպանությանհանրահավաքների և կոնֆերանսների։

Ֆրանսը ցասումով բողոքել է հայերի ցեղասպանության դեմ։ 1916 թ. ապրիլի 9-ին Սորբոնումելույթի ժամանակ հայտարարել է. «Երիտթուրքերը, տիրանալով իշխանությանը, իրենցդաժանությամբ գերազանցեցին Աբդուլ Համիդին... Մեզ սիրող այդ ժողովրդին բնաջնջելուորոշումն ընդունվել է թուրքական կառավարության խորհրդակցություններում... Արյան այնփոքր քանակությունը, որը նա դեռևս պահպանում է, թանկագին արյուն է, որից հերոսականսերունդ է ծնունդ առնելու: Ժողովուրդը, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի»։ Անատոլ Ֆրանսը մահացել է 1924 թ.-ի հոկտեմբերի 12-ին` Սեն-Սիր-սյուր-Լուար քաղաքում:

1. Կրքերը հանգստության թշնամին են: Բայց, առանց դրանց, չէր լինի ո՛չ արվեստ, ո՛չ գիտություն, ո՛չ, ըստ էության, կյանք:

2. Դեպքը Աստծո ծածկանունն է, երբ նա չի ցանկանում սեփական անունով ստորագրել:

3. Իրական սերը կարիք չունի ո՛չ համակրանքի, ո՛չ հարգանքի, ո՛չ ընկերության. այն ապրում է ցանկությամբ և սնվում է խաբեությամբ: Ճշմարիտ սիրում են միայն այն, ինչ չգիտեն:

4. Վաղ թե ուշ, հետաքրքրասիրությունը դառնում է մեղք. այ թե ինչու է սատանան միշտ գիտնականների կողմից:

5. Աշխարհը ստեղծելն ավելի հեշտ է, քան այն հասկանալը:

6. Որոշ հարաբերություններում մեր քաղաքակրությունը պալեոլիթից (հին քարի դար) շատ ավելի հետ է գնացել. նախամարդիկ իրենց ծերունիներին ուտում էին, իսկ մենք նրանց ակադեմիկոս ենք ընտրում:

7. Խանդավառ սիրելն, իհարկե, հիասքանչ է, սակայն անձնուրաց սիրելն ավելի լավ է… Ճշմարիտ սիրում են միայն նրանց, ում սիրում են նույնիսկ իրենց թուլություններով և դժբախտություններով: Գթալ, ներել, սփոփել` ահա սիրո ողջ գիտությունը:

8. Երազանքի նկատմամբ հակումը պահպանելու մեջ մեծ իմաստնություն կա: Երազանքներն աշխարհին հետաքրքրություն և իմաստ են հաղորդում: Երազանքները, եթե դրանք հետևողական և խելամիտ են, էլ ավելի հիասքանչ են դառնում, երբ իրենց պատկերով և նմանությամբ իրական աշխարհ են ստեղծում:

9. Ուսուցման արվեստը երիտասարդ հոգիներում հետաքրքրասիրություն առաջացնելու, ապա այն բավարարելու արվեստն է:

10. Կյանքի բոլոր չարիքներից հոգին ամենացավոտը խոցում է երկնային ամեն բանի ունայնության գիտակցումը:

11. Առանց մարդկության հանդեպ ճշմարիտ սիրո` չկա իրական սեր` հայրենիքի նկատմամբ:

12. Երկչոտությունը սիրո հանդեպ մեծագույն մեղքն է:

13. Ավելի լավ է քիչ հասկանալ, քան վատ հասկանալ:

14. Շարժուձևի ազնվականությունը դաստիարակվում է օրինակներով:

15. Եթե մենք իմանայինք տիեզերքի ողջ գաղտնիքները, նույն վայրկյանին կընկնեինք անբուժելի ձանձրույթի մեջ:

16. Տառապանքն այնպիսի~ մեծ և չգնահատված երևույթ է: Մենք նրան ենք պարտական այն ողջ բարության համար, որ կա մեր մեջ, այն ամենի համար, որ կյանքին արժեք են տալիս. նրան ենք պարտական բարեհոգությամբ, խիզախությամբ և բոլոր բարեգործներով:

17. Որքան էլ, որ խոսենք կյանքի ունայնության մասին, երբեմն անհրաժեշտ է լոկ մեկ ծաղիկ, որ մտափոխվենք:

18. Ապագան թաքնված է նույնիսկ նրանցից, ովքեր այն ստեղծում են:

19. Առանց հայտնի մտավոր մշակույթի` չեն կարող լինել նաև նուրբ զգացմունքներ:

20. Ձեզ ենթարկեցրե՛ք ձեր կրքերը, և դրանց ուժը կդառնա ձեր ուժը, դրանց մեծությունը` ձեր գեղեցկությունը:

21. Մենք, ամենից հաճախ, երջանկություն ենք անվանում այն,  ինչ ինքներս չենք զգացել:

22. Սատանան նույնքան անհրաժեշտ է սրբերին, որքան Աստված: Քանզի, առանց գաթակղությունների, նրանք կյանքը զուրկ կլիներ որևէ վաստակից:

23. Մենք պետք է խոստովանենք, որ քաղաքակիրթ աշխարհի բարձունքներին ձգտող այս խելացի է և խիզախ ժողովուրդը, ինչպես իր հանճարով, այնպես էլ իր դժբախտություններով, վաստակել է ժողովուրդների կարեկցանքի իրավունքը: …Ժողովուրդը, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի: (Ֆրանսն ասել է հայ ազգի մասին)

24. Մահը միակ մրցանակն է կյանքի համար:

25. Հասարակ ոճը նման է վառ լույսի: Այն բարդ է, սակայն նկատել դա անհնար է:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»