Զույգերի համատեղելիությունը ըստ աստղակերպի նշանների
ЛАЙФWedding.am-ը գրում է․
Wedding.am-ը ներկայացնում է բավականին հետաքրքրաշարժ մի աղյուսակ, որի միջոցով զույգերը կարող են պարզել իրենց համատեղելիությունը՝ ըստ իրենց աստղակերպի նշանների:
Խոյ + Խոյ - միությունը հիշեցնում է փոշու ամբար
Խոյ + Ցուլ - մշտական կոնֆլիկտներ, սակայն համատեղ գործնական կամ ստեղծագործական գործունեությունը զույգին կարող է միասնության մեջ պահել
Խոյ + Երկվորյակներ - ամուսնությունը նման է արկածային սիրավեպի: Եվ միայն ժամանակի ընթացքում է կինը մշակում ճիշտ վարքագծի ռազմավարություն
Խոյ + Խեցգետին - բարդ միություն է. առաջին մի քանի ջերմ հարաբերություններից հետո գալիս է կոնֆլիկտների ժամանակաշրջանը
Խոյ + Առյուծ - բարդ, սակայն պայծառ միություն: Մեծ հաշվով կարելի է ասել. «Նրանք միասին ապրեցին երկար և երջանիկ»
Խոյ + Կույս - էությունների տարբերությունը շուտ կբերի բաժանման
Խոյ + Կշեռք - հակասությունների լուրջ ներգործություն, հիանալի փոխլրացնում են միմյանց
Խոյ + Կարիճ - սիրային հարաբերություններում հրաշալի լեզու կգտնեն, իսկ կենցաղում՝ ավելի վատ լինել չի կարող
Խոյ + Աղեղնավոր - եթե այս նշանների լավ են դաստիարակված, ապա փոխադարձ իմպուլսիվությունը չի վերածվի փոխադարձ վիրավորանքների
Խոյ + Այծեղջյուր - միայնակ են երկուսով
Խոյ + Ջրհոս - իդեալական միություն է. բնույթով ակտիվ Խոյին գրավում է փոփոխությունների պատրաստ Ջրհոսը
Խոյ + Ձկներ - տարօրինակ, բարդ, բայց հաճախ հանդիպող ամուսնություն
Ցուլ + Ցուլ - փոխադարձ համառություն, սակայն կառչած են մնում միմյանցից՝ վախենալով փոփոխություններից
Ցուլ + Երկվորյակներ - բարդ, ոչ միանշանակ, սակայն շատ հաճախ հանդիպող միություն. ամենաբարդ հարցը՝ խանդն է
Ցուլ + Խեցգետին - ներդաշնակ հարաբերություններ
Ցուլ + Առյուծ - սիրո և կրքի միություն, սակայն տարիների հետ այն կարող է մարել իրեն
Ցուլ + Կույս - երջանիկ ընտանեկան կյանք
Ցուլ + Կշեռք - փոխադարձ վիրավորանքներ. զույգը միասին կարող է պահել միայն դիրքը հասարակությունում և միևնույն ոլորտում աշխատանքը
Ցուլ + Կարիճ - կրքի փոխադարձ ցայտումներ: Ամուսնության այս տիպը այնքան էլ հաճախ չի հանդիում, առավել հաճախ սիրեկաններ են դառնում
Ցուլ + Աղեղնավոր - համատեղ բարեկեցությունը հազվադեպ է լինում: Միությունը կարող է պահպանվել որպես հաշվարկային ամուսնություն
Ցուլ + Այծեղջյուր - ամենաբարեհաջող միությունն է բոլոր մյուսներից. իր մեջ համատեղում է ընդհանուր հետաքրքրություններ և համատեղելիություն ամեն ինչում
Ցուլ + Ջրհոս - դժվարհամադրելի զուգընկերներ: Ընտանիքում նրանց սպասում է մեկ ջերմություն, մեկ սառնություն
Ցուլ + Ձկներ - այս զույգը կողքից թողնում է բարեկեցիկի տպավորություն, սակայն իրականում զգացմունքային Ձկանը խոցում է Ցուլի կոպտությունը
Երկվորյակներ + Երկվորյակներ - միությունը կազմվում է միայն ընկերական հարաբերությունների հիման վրա, սակայն միշտ չէ, որ երջանկություն է բերում
Երկվորյակներ + Խեցգետին - ամուսնությունը հնարավոր է միայն թեթևության և հարաբերությունների ազատության հիման վրա
Երկվորյակներ + Առյուծ - ընկերական հարաբերություններ, որոնք ամրացնում են ամուսնությունը
Երկվորյակներ + Կույս - ամրությունը հնարավոր է ընդհանուր հետաքրքրությունների և փոխադարձ զիջումների հիման վրա
Երկվորյակներ + Կշեռք - հարաբերությունների ներդաշնակություն, որը գալիս է Կշեռքից
Երկվորյակներ + Կարիճ - բարդ միություն է, սակայն հաճախ է հանդիպում: Առաջատար դիրքը պատկանում է Երկվորյակներին
Երկվորյակներ + Աղեղնավոր - հաշվարկով ամուսնություն, որպեսզի այն չմարի իրեն, անհրաժեշտ է պարբերական թարմացումներ՝ ճամփորդություն, հյուրեր
Երկվորյակներ + Այծեղջյուր - ինչպես կանոն, բերում է հարաբերությունների խզման
Երկվորյակներ + Ջրհոս - հաջողակ է երկուսի համար էլ սակայն վեճերը կարող են հաճախակի լինել
Երկվորյակներ + Ձկներ - ամուսնությունը հազվադեպ է լինում երկարատև, քանի որ Ձկները չեն ներում անկայությունը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





