Փափկեցնող լվացքի հեղուկ՝ տան պայմաններում
ЛАЙФԵթե ցանկանում եք նվազեցնել քիմիական նյութերի օգտագործումը ձեր կենցաղում, ապա healthylivingstyle կայքի առաջարկած խառնուրդը ձեզ համար է: Շատերն են սիրում հագուստը փափկեցնող միջոցներ օգտագործել, սակայն դրանք լի են քիմիական տարրերով, որոնք վնասում են մեր առողջությանը:
Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որը կօգնի փափկեցնել հագուստը՝ առանց քիմիական տարրերի:
Բաղադրություն
- 10 գ սոդա
- 150-200 մլ տաք ջուր
- 800 մլ խնձորի քացախ
- 20 կաթիլ եթերային յուղ
Ձեզ անհրաժեշտ է մեծ պլաստիկ տարա: Խառնեք ջուրը, սոդան և խնձորի քացախը: Բոլոր բաղադրիչները քիմիական ռեակցիա կառաջացնեն և ամենուրեք պղպջակներ կհայտնվեն:
Երբ լուծույթը հանգստանա, լցրեք մեկ այլ տարայի մեջ, ավելացրեք ձեր ցանկացած եթերային յուղն ու լավ խառնեք:
Ամեն անգամ օգտագործելուց առաջ լուծույթը խառնեք: 4ճ/գ փափկեցնող հեղուկը բավական է մեկանգամյա օգտագործման համար:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



