Էքստրասենսի սպանության մեջ կասկածվող երիտասարդը մի քանի անգամ հաղորդել է իր նկատմամբ հնչող սպառնալիքների և վտանգների մասին
ОБЩЕСТВОՆա նշել է. «Առավոտյան էքստրասենս ընկերներիցս մեկն ինձ զանգահարեց ու հարցրեց՝ որտե՞ղ եմ, ինչպե՞ս եմ, այսօր մտե՞լ եմ Ֆեյսբուք: Ասացի՝ նոր եմ արթնացել, դեռ չեմ հասցրել»: Հուլիսի վերջին իր անդրադարձներում թատրոնի ղեկավարը նշել է, թե պատկերացնում չունի` ո՞ւմ ձեռքի գործը կարող է լինել իր ֆեյսբուքյան էջերի նկատմամբ նման ոտնձգությունը:
Մի քանի օր անց` օգոստոսի 6-ին, հայտնվում է մեկ այլ տեղեկություն այն մասին, որ «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանի վրա օրերս հարձակում է եղել շենքի մուտքում:
«Երեկ չէ առաջին օրը լուսադեմին տուն ենք վերադառնում իմ դերասանուհիներից մեկի հետ, իրար հետ հյուր էինք գնացել մեր ընկերներից մեկին, մեկ էլ մուտքում երկու հոգի մոտեցան, մոտ 35 տարեկան, մեկը՝ բարձրահասակ, մյուսը՝ կոլոտ: Միանգամից՝ ոչ բարև, ոչ բան, մեկ էլ նրանցից մեկն ասաց՝ բայց դու շատ անհասկացողն ես, հա՜, ասեցի՝ ինձ հետ ե՞ք, ասաց՝ հա, հենց քո հետ եմ: Ասացի՝ եթե ասելիք ունեք, ասեք կոնկրետ: Մեկ էլ սա, թե` կարո՞ղ ա երեխեդ քեզ բացատրի՝ հասկանաս, կամ Լիլիթը քեզ բացատրի: Իմիջիայլոց, Լիլիթն ընկերուհիս է, որի մասին շատ քիչ մարդ գիտի»,- պատմել է թատրոնի տնօրենը:
Մխիթար Մոս-Մուշեղյանը տեղեկացրել էր նաև, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին, քանի որ ամեն ինչ գնալով ավելի վտանգավոր է դառնում: Այս տեղեկությունների ֆոնին հայտնվում է մեկ այլ տեղեկատվություն, թե էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է Մխիթար Մոս-Մուշեղյանը: ԶԼՄ-ների հրապարակումները սպանության դրդապատճառների վերաբերյալ տարբեր են` գողություն, Անի Մաջնունյանի հետ ինտիմ լուսանկարների փնտրտուք, և այլն: Նախաքննությունը մանրամասներ այս պահին չի հաղորդում ո՛չ սպանության, ո՛չ էլ Մխիթար Սոս-Մուշեղյանի անվան շուրջ պտտվող տեղեկությունների վերաբերյալ:



