Բունդեսթագի փոխխոսնակ. «Գերմանիայի դասագրքերում ֆրանսիացիները թշնամի էին»
ОБЩЕСТВОՉնայած ի սկզբանե հայտարարված էր, որ համաժողովին պետք է մասնակցի ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, նա չներկայացավ, թերեւս պայմանավորված նույն ժամին մի քանի շենք այն կողմ ընթացող կառավարության նիստի պատճառով: Լեւոն Մկրտչյանին փոխարինում էր Արթուր Ղազարյանը՝ ՀՀ ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետը: Լեւոն Մկրտչյանն իր գերմանացի գործընկերներին հայտնել էր, որ չի կարող մասնակցել համաժողովին, քանի որ շատ կարեւոր քաղաքական հանդիպում ունի:
Յուլիս Բլեզիուս. «Մենք համոզված ենք, որ դեմոկրատիան եւ խաղաղությունը արժեքներ են, որոնց համար արժե պայքարել: Ես ուրախ եմ, որ մենք առիթ ունենք փոխանակելու փորձը Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ: Հայաստանը, ճիշտ է, փոքր եկիր է, բայց այստեղ միշտ մեծ դեր են խաղացել կրթությունը, մշակույթը եւ կրոնը՝ որպես ազգային ինքնության կարեւոր տարրեր»:
Ներկա էր Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը՝ Էդելգարդ Բուլմանը:
Էդելգարդ Բուլման. «Կրթությունը շատ կարեւոր դեր է խաղում հարեւանների միջեւ խաղաղության պահպանման առումով: Գերմանիայում տասնամյակներ շարունակ Ֆրանսիային դիտել են որպես իրենց թշնամի: Մեր դասագրքերում Ֆրանսիան տարիներ շարունակ ներկայացվել է որպես թշնամի ազգ, եւ բնականաբար ֆաշիստական տարիներին իրավիճակն ավելի վատ էր: Դասագրքերին նայելով հասկանում ես, թե ինչպես կարելի է կրթական հայեցակարգերով հարեւանների կամ այլ ազգերի նկատմամբ թշնամություն սերմանել: Կրթությունը, միեւնույն ժամանակ, կարող է նպաստել խաղաղության հաստատմանը»:
Արթուր Ղազարյան. «Հայկական կրթական համակարգը միջնադարում գործում էր եկեղեցիներին կից, դաստիարակությունը քրիստոնեական արժեհամակարգով էր: Այսօր թե´ խաղաղությունը, թե´ ժողովրդավարությունը մեր կրթական համակարգում գերագույն արժեքներ են: Մեր դպրոցներում իրականացվում է հասարակակագիտություն առարկայի ուսուցում, որում կարեւորվում են բարոյական արժեքները»:
Արթուր Ղազարյանը համեմատություն անցկացրեց մեր եւ ադրբեջանցիների միջև: Նա ասաց, որ մեր դասագրքերում չկա «թշնամի Ադրբեջան» բառակապակցությունը: Իսկ Ադրբեջանը, հակառակը, անգամ մանկապարտեզներից սկսած՝ Հայաստանի նկատմամբ ատելություն է սերմանում երեխաների մեջ:
Նվարդ Մանասյան. «Կրթությունը հավանաբար ամենաարդյունավետ ճանապարհն է դեպի խաղաղություն»:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



