Կարոտն ինձ միշտ հետ է բերում հարազատ Վաղարշապատ
ФОТО
Երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել Արտաշ Ասատրյանը:
ԱՄՆ-ը հնարավորությունների երկիր է, սակայն Դուք միշտ հետ եք վերադառնում հայրենիք: Ո՞րն է գաղտնիքը:
Այո, կարոտն ինձ միշտ հետ է բերում հարազատ Վաղարշապատ: Ճիշտ է, կրկին պետք է մեկնեմ, բայց տունս ու հոգիս այստեղ են մնում:
ԱՄՆ-ում ապրելու օրերին որևէ հաճելի դեպք, իրադարձություն կհիշե՞ք:
Մի անգամ հրավեր եմ ստացել իմ երգացանկով հանդես գալու նավի ուղևորության ժամանակ: Ստացվում է, որ հաճելին օգտակարի հետ համատեղվեց (ժպտում է):
Ազատ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում:
Ընկերներս հետ հավաքվում, ընտանիքներով գնում ենք որևէ ժամանցի վայր:
Իսկ հայրենիքում մինչ հաջորդ մեկնելն ի՞նչ ծրագրեր ունեք:
Օրերս նկարահանվեց իմ նոր տեսահոլովակը` «Սիրուն ջան» երգի հիման վրա: Երգի հեղնակը Անդրանիկ Կոջոյանն է, ռեժիսորը՝ Միքայել Մարգարյանը: Շուտով այն պատրաստ կլինի, կցուցադրվի հեռուստաեթերում, ինչպես նաև հասանելի կլինի համացանցում:




















































