Արցախում չպարզված հանգամանքներում ՊԲ զինծառայող է զոհվել
ОБЩЕСТВОՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը:
Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԲ-ից հայտնել էին, որ մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



