Solar Impulse 2-ը շուրջերկրյա ճանապարհորդության շրջանակներում վայրէջք է կատարել Նյու Յորքում
ОБЩЕСТВОԱրեւային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդության շրջանակներում վայրէջք է կատարել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Լիհայ օկրուգում: Այդ մասին ասված է Twitter-ում նախագծի պաշտոնական հաշվում:
«Բերտրան Պիկարը հենց նոր վայրէջք կատարեց Լիհայ Վելիում՝ Նյու Յորքի դարպասների մոտ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնել են նախագծի կազմակերպիչները, թռչող սարքը, մեկնել Էր Դեյթոն քաղաքի (Օհայոյի նահանգ) օդանավակայանից եւ հաղթահարել 800 կմ տարածություն: Ավելի վաղ Պիկարը եւ նրա գործընկեր Բորշբերգը հայտարարել Էին, որ ցանկանում են ուղեւորվել Նյու Յորք, ապա՝ Եվրոպա կամ Հյուսիսային Աֆրիկա, իսկ այնուհետեւ՝ Աբու Դաբի, որտեղ 2015 թվականի մարտի 9-ին սկսվել Էր իրենց ճանապարհորդությունը:
Ճանապարհ ընկնելով Աբու Դաբիից՝ ինքնաթիռն այնուհետեւ վայրԷջք Է կատարել Օմանի, Հնդկաստանի, Մյանմայի եւ Չինաստանի տարածքներում: Անցյալ տարվա ամռանը անբարենպաստ եղանակի պատճառով ինքնաթիռն ստիպված Է եղել արտակարգ վայրԷջք կատարել ճապոնական Նագոյա քաղաքում: Solar Impulse 2-ն այստեղ Էր գտնվում գրեթե մեկ ամիս՝ սպասելով բարենպաստ եղանակային պայմանների: Ավելի ուշ ինքնաթիռը Ճապոնիայից մեկնել Է Հավայան կղզիներ. այստեղ նա ժամանել Է անցյալ տարվա հուլիսի 3-ին: Թռչող սարքում այն ժամանակ մարտկոցների վնասվածք Էին հայտնաբերել գերտաքացման պատճառով: Դրանք փ ոխարինելու համար շատ ժամանակ պահանջվեց, եւ թռիչքի շարունակումը հետաձգվեց մինչեւ 2016 թվականը:
Solar Impulse 2-ը, որը կառուցվել Է Շվեյցարիայում, իրենից ներկայացնում Է իր նախորդի՝ Solar Impulse-ի բարելավված տարբերակը: Նրա թեւերի բացվածքը 72 մետր Է, քաշը՝ մոտավորապես 2,3 տոննա: Ինքնաթիռի վրա տեղակայված են արեւային ուժահավաքիչ մարտկոցներ, որոնցով աշխատում են չորս Էլեկտրաշարժիչներ: Նրա նորմալ արագությունը ժամում մոտավորապես 140 կիլոմետր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



