«Ուտելու ոչ մի բան չունեմ, հիմա ես էս հինգ երեխային ի՞նչ եմ ուտացնելու» (տեսանյութ)
ВИДЕОԵվրոպացի հասակակիցների համեմատ, հայ երեխաները ֆիզիկական ակտիվության պակաս ունեն, նրանց 60 տոկոսը սպորտով չի զբաղվում, խմբակներ չի հաճախում։
Աբրահամյանների ընտանիքում սառնարանը դատարկ է, թխած հացն էլ արդեն վերջանալու վրա է։ Պատահում է, որ տանն առհասարակ ուտելու ոչինչ չի լինում։ Արարատի Քաղցրաշեն գյուղում բնակվող հինգ անչափահաս երեխաներին խնամելու համար պապիկը՝ Սարգիս Աբրահամյանը բանվորությամբ է մի կերպ ծայրը ծայրին հասցնում։
49 հազար դրամ նպաստը չի բավականացնում։ «Ուտելու ոչ մի բան չունեմ, հիմա ես էս հինգ երեխային ի՞նչ եմ ուտացնելու: 10 օր առաջ լույսերս անջատել են, ասի՝ համբերեք, էս երկու օրը կտամ, հազար դրամով, հինգ հարյուր դրամով, կոպեկ կոպեկ հավաքելով, գյուղապետին գնացի խնդրեցի՝ 20.000 փող տվեց, բերել եմ, լույսերս միացրել եմ»,- պատմում է Սարգիս Աբրահամյանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո աշխարհի 44 երկրներում իրականացված հետազոտության համաձայն, հայ երեխաների մեծ մասն ապրում է աղքատ ընտանիքներում։ Ըստ ընտանիքի բարեկեցության միջազգային սանդղակի, հայ դպրոցականների կեսից ավելին պատկանում է ցածր, 30 տոկոսը՝ միջին և միայն 13 տոկոսը՝ բարձր բարեկեցության խմբին։ 44 երկրների թվում Հայաստանը գրավում է վերջին տեղերից մեկը՝ զիջելով Ալբանիային, Մոլդովային և Ուկրաինային։ Հատկապես Հայաստանի գյուղական վայրերում երեխաների զգալի մասն առողջական խնդիրներ ունի, ու դրա հիմնական պատճառը սոցիալական է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



