Ռադարն արձանագրել է արագության գերազանցում. Դուք չեք հավատա ձեր աչքերին, երբ տեսնեք, թե «ՈՎ» է եղել խախտումն անողը
ЛАЙФՃանապարհային երթևեկության կանոնները պահպանելու համար գոյություն ունեցող բազմաթիվ միջոցների շարքում կան ամրակայված ռադարներ, որոնք որոշում են երթևեկող մեքենաների արագությունը, ավտոմատ կերպով առանձնացնում են խախտում կատարողին և լուսանկարում են նրան: Հետո ոստիկանությունը տպում է այդ լուսանկարները և ուղարկում է խախտում կատարողի հասցեով՝ տուգանքի անդորրագրով:

Որպես կանոն, խախտում կատարողի որոնումների հետ ոչ մի խնդիր չի առաջանում: Մեքենայի մարկան և պետհամարանիշը երևում են լուսանկարում, և մեքենայի սեփականատիրոջը գտնելը շատ հեշտ է: Սակայն, մայիսի սկզբին Անգլիայի Նորտգեպտոն քաղաքի ոստիկանները բախվել են կոնկրետ խնդրի:

Վերլուծելով, դասավորելով ռադարի ավտոմատ տվյալները՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մի անսովոր բան են տեսել: Արագությունը գերազանցողների շարքում հայտնվել էր… Երկնագույն երաշտահավը: Կամ փոքրիկ թռչունին հաջողվել էր 130կմ/ժ արագություն հավաքել, կամ տեխնիկայի հետ ինչ-որ բան անսարք է եղել, բայց ամեն դեպքում զվարճալի լուսանկար է ստացվել:



