Խորհրդարանում Ընտրական օրենսգիրքն ընդունվեց լայն կոնսոլիդացիայի արդյունքում. Շարմազանով
ПОЛИТИКАԱզգային ժողովում Ընտրական օրենսգրքի երրորդ ընթերցմամբ քվեարկությունը ցույց տվեց, որ դրա շուրջ Խորհրդարանում կա լայն կոնսոլիդացիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրիրքը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու քվեարկությանը:
«Ազգային ժողովի դահլիճում ներկա 122 պատգամավորներից 102-ը կողմ քվեարկեց Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ ընդունելու որոշմանը: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կա լայն կոնսոլիդացիա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունելու որոշմանը կողմ քվեարկեց 102, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:



