Ереван, 14.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ է նշանակում ձեր անունը. եթե այն սկսվում է Ա տառով, ապա ...

ЛАЙФ

ԱԴԵԼԱԻԴԱ — Տարածվել է եվրոպական գրականության միջոցով:

ԱԻԴԱ — Եկել է իտալացի կոմպոզիտոր Վերդիի համանուն օպերայի շնորհիվ՝ 20-րդ դարի քսանական թվականներից:

ԱԼԻՍԱ — Ֆրանս. Alisa անունն է, որ տարածված է նաև մեզ մոտ: Գործածական է նաև Ալիս ձևով: Սրա փաղաքշականն է Ալլա:

ԱԼՎԱՐԴ- Հայ. վաևդ և ալ \»կարմիր”, \»կարմրավուն” բառերից: Նշանակում է \»կարմիր վարդ”: Հնում այս անունը գործածական չի եղել հայերի մեջ, համդիպում ենք 12-րդ դարից միայն: Տարածման պատճառ եղավ Վահան Միրաքյանի \»Լալվարի որսը” պոեմը:

ԱԼՎԻՆԱ — Նշանակում է \»շիկահեր”, \»սպիտակադեմ” : Ծագել է լատ. albus \»սպիտակ” բառից: Կա նաև սրա փաղաքշական Ալյա ձևը:

ԱՂԱՎՆԻ — Հայ. աղավնի թռչնի անունից, որ անմեղության և համեստության խորհրդանիշ է : Իբրև անձնանուն գործածական է անցյալ դարից: Համապատասխանում է ժողովրդական Դուխիկ անվանը: Այժմ էլ բավական տարածված անուն է : Երևում է նաև Աղունիկ ձևով:

ԱՄԱԼՅԱ — Եվրոպական անուն է , որ գործածական է դարձել մեզ մոտ 20-րդ դարի ութսունական թվականներից՝ Շիլլերի \»Ավազակները” ողբերգության հերոսուհու անունով: Այժմ տարածված անուն է :

ԱՆԱՀԻՏ — Զենդ. Anahita, պահլ. Anahit. ժարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև հայերի մեջ: Կազմված էր an ժխտական ածանցից և ahita \»պիղծ” բառից. նշանակում է \»անպիղծ”, \»անապական”, \»անարատ”: Անահիտը մեր ժողովրդի սիրած աստվածուհին է եղել, և նրա անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը: Այժմ տարածված անուն է:

ԱՆԳԻՆ — Հայ. անգին բառից, որ նշանակում է \»հազվագյուտ”, \»գին չունեցող”: Ստեղծվել է 20-րդ դարում և բավականին տարածված անուն է:

ԱՆԺԵԼԱ — Ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից. նշանակում է \»հրեշտակ”: Եկել է ֆրանսերենից 19-րդ դարում և մինչև օրս գործածական է: Փաղաքշականը՝ Անժելիկ, Անժիկ:

ԱՆԻ — Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն:

ԱՆՆԱ — Եբր. Khanna անունից, որ նշանակում է \»շնորհալի”, \»ողորմած” կամ \»պարգևատու”, \»ողորմասիրտ”: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գարծածական անուն է:

ԱՆՈՒՇ — Զենդ. anaosa , պահլ. anos բառից , որ նշանակում է \»անմահ”: Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել \»հաճելի”, \»քաղցր” նշանակություն: Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ: Հայերի մոտ այս անունը բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս, օր.` Հայկանուշ, Վարդանուշ, Հրանուշ և այլն: Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ:

ԱՇԽԵՆ — Պահլ. akhsen \»գորշ” բառից / զենդ. akhsaena \»թուխ”, \»կապտասև”/: Եթե պահլ. akhsen բառի դրափոխված ձևը համարենք , ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի ”մոխրագույն”, \»գորշ”: Բայց գույն է արտահայտում նաև \»աշխետ” բառը /պահլ. khset, զենդ. khsaeta/, որ կարելի է մեկնել \»հրակարմիր”: Հնագույն անուններից է : Խորենացին հիշատակում է Աշխեն կույս, որ Աշխադարի դուստրն էր: Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարս. փաղաքշական en ածանցից /Աշխ — են/. ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում /Խորեն/: Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:

ԱՍՏՂԻԿ — Հայ. աստղ բառից՝ -իկ փաղաքշական ածանցով: Հնագույն անուն է. գալիս է Աստղիկ աստվասուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին /Վեներա /: Այժմ էլ շատ տարածված է Աստղիկ անունը:

ԱՐԵՎԻԿ- Հայ. արև բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Ստեղծվել է 13-րդ դարում և այժմ էլ գործածական անուն է:

ԱՐԵՎՇԱՏ — Նորահնար անուն է՝ կազմված է արև (այստեղ \»կյանք\» իմաստով) և շատ բառերից. նշանակում է \»երկարակյաց, \»երկարատև\»: Կա նաև Արևշատյան ազգանունը:

ԱՐՄԻՆԵ — Արմեն անվան իգական ձևերից մեկն է: Կազմվել է -ինե վերջամասնիկով / ինչպես՝ Կարինե, Զարինե /:

ԱՐՈՒՍ- Հայ. Արուսյակ անվան կրճատ ձևն է, որ հաճախ գործածվում է իբրև անկախ անուն:

ԱՐՈՒՍՅԱԿ — Հայ. Արուսյակ մոլորակի անունն է, որ նույն Լուսաստղն է՝ Վեներան (լատ. Venus): Հայերի մեջ այս անունը գործածական է 9-րդ դարից՝ արաբական Zuhra անձնանվան փոխարեն, որ նույնպես գործածական էր Լուսաստղ իմաստով: Այժմ էլ տարածված անուններից է:

ԱՐՓԻՆԵ — Կազմված է արփի /արև / բառից -ինե իգական ածանցով / ինչպես Ցոլինե, Նարինե /: Այժմ բավական տարածված անուն է:

ԱԼԲԵՐՏ — Գոթ. Albrecht- ից, որ նշանակում է \»ազնվափայլ”: Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում, նաև մեզ մոտ:

ԱԼԵՔՍԱՆ — Ալեքսանդր անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անուն: Սրանից է գալիս Ալեքսանյան ազգանունը:

ԱՂՎԱՆ — Տարածվել է վերջին դարի սկզբին՝ աշուղ Եռանդի (Հովսեփ Ասլանյան) \»Աղվանի և Օսանի հեքիաթը” հայտնի գրքի ազդեցությամբ (1900թ) հատկապես Շիրակի գյուղերում: Բոլորովին առնչություն չունի Աղվանից աշխարհի կամ ազգի հետ:

ԱՆԱՍՏԱՍ — Հուն.Anastasios անունից, որ անցել է եվրոպայի շատ ժողովրդների (լատ. Anastasius) . նշանակում է \»հարություն” (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է):

ԱՆԴՐԱՆԻԿ — Հայ. անդրանիկ բառից, որ նշանակում է \»ավագ”, \»մեծ”, \»երեց”: Իբրև անձնանուն հանդիպում ենք տակավին X դարից: Այժմ էլ շատ գործածական անուն է:

ԱՆԴՐԵԱՍ — Հուն. Andeioss անունն է, որ նշանակում է \»առնական”,”հանդուգն”: Այս նույն անունը մուտք է գործել ռուսերենից՝ Անդրեյ (Андрей) ձևով: Սրանից է Անդրեասյան ազգանունը:

ԱՆՈՒՇԱՎԱՆ — Ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է: Հյուդմաշի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենդ. anaoo \»անմահ” և urvan \»հոգի” բառերից. նշանակում է \»անմահ հոգի”: Այս կարծիքին են նաև Ն. Ադոնցը և Հր. Աճառյանը: Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում է նոճի, սոսի բառերը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես \»պաշտող”, \»նվիրված”: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում է իբրև սոսանվեր ( տես՝ Արա Գեղեցիկի պաշտամունքը 1944, էջ 107): Ոմանք էլ դիտում են որպես հայ. աշուղ և ավան բառերից կազմված մի անուն :

ԱՆՏՈՆ — Լատ. Antonius անունից. նշանակում է \»առաջնորդ”: Տարածված է այս անվան Antonios ձևը: Ունենք նաև Անտոնյան ազգանուն:

ԱՇՈՏ — Այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը: Արաբ. aath բառը ևս սեմական ծագում ունի: Հայերի մեջ Աշոտ-ը շատ տարածված է:

ԱՌԱՔԵԼ — Գրբ. առաքել բառից է (եա>ե) հնչյունափոխությամբ. նշանակում է \»ուղարկված”, \»պատգամավոր”, \»դեսպան”: Սրանից է Առաքելյան ազգանունը:

ԱՍԱՏՈՒՐ — Հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որ գործածական է նաև այսօր: Սրանից ունենք Ասո, Աստո անունները, ինչպես և Ասատրյան, Աստոյան ազգանունները:

ԱՎԱԳ — Հայ. ավագ բառից, որ նշանակում է \»մեծ\», \»տարեց”: Իբրև անձնանուն այժմ էլ կենդանի է: Սրանից ունենք Ավագյան ազգանունը:

ԱՎԵՏ — Հայ. ավետիք բառն է, որ նշանակում է \»հաճելի լուր”, \»բարև”, ”աչքալուսանք”:

ԱՎԵՏԻՔ — Հայ. ավետիք բառից (հոգնակի): Բավական տարածված անուն է. սրա փաղաքշական ձևերն են՝ Ավո, Ավիկ:

ԱՎԵՏԻՍ — Հին հայերենի ավետիք բառի հայցական հոլովաձևն է, որ գործածվում է իբրև անձնանուն նույն նշանակությամբ: Սրա կրճատ կամ փաղաքշական ձևերն են Ավիս, Ավո: Կան նաև Ավետիսյան, Ավոյան ազգանունները:

ԱՐԱ- Հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին: Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական ժողովուրդների մեջ: Գ. Ղափանցյանն իր \»Chetto-armeniaca” գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության մասին: Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների): Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել , իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով. ”Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են” (տես՝ նրա \»Արա Գեղեցիկ”,էջ 314-315): Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է \»անտառ”, \»արտ” և այլն: Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ \»արա” մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:

ԱՐԱՄ — Ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: ՀԲ մեկնում է իբրև \»վսեմություն” կամ \»բարձրություն”: Մատենադարանի #5596 ձեռագրում սույն Արամ անունը դրված է \»Բառք եբրայացւոցի” շարքում և բացատրված որպես \»անեծք”, սակայն հրեաների մոտ այս անունը գործածական չէ (թեև ծագումով սեմական է): Այժմ էլ շատ տարածված անուններից է : Ունենք նաև Արամյան ազգանունը:

ԱՐԱՄԱԶԴ — Իրանական դիցաբանության մեջ հայտնի հզոր աստվածներից մեկի անունն է, որ հիշատակվում է մատենագրության մեջ նաև Որմիզդ ձևով: Հյուբշմանն այս անունը մեկնում է իբրև \»իմաստության տեր”. կազմված է զենդ. abura \»տեր” և mazda \»իմաստություն” բառերից: Այս ստուգաբանությունը հավանություն է տվել նաև Հ. Աճառյանը: Ոմանք Արամազդ անվան մեջ տեսնում են Արա աստծու անունը և կապում ուրարտական կուլտուրայի հետ, սակայն դա միայն պատահական նմանություն է: Թվում է ՝իրանական փոխառություն է:

ԱՐԱՄԱՅԻՍ — Հայ հին դիցաբանական անուններից է: Հայկ Նահապետի թոռան (Արամայիկի որդու ) անունն է: Որոշ գավառներում Արմավիս են կոչում, որ ավելի հավանական է դարձնում պատմահոր վկայությունը: Այս անվան կրճատ ձևերն են՝ Արմո, Մայիս և այլն:

ԱՐԱՅԻԿ — Հնագույն Արա անունն է ՝ -իկ փաղաքշական ածանցով: Այժմ բավական տարածված ինքնուրույն անուն է :

ԱՐԱՐԱՏ — Հայոց մեծ լեռան անունն է , որ դարձել է նաև անձնանուն: Բիբլիական այս լեռան անունը ըստ էության չի ստուգաբանված: Գ. Ղափանցյանը հնարավոր է համարում Urart քաղաքական և էթնիկական տերմինից ծագած լինելու հանգամանաքը: Հնագույն Urart ձևը հեշտությամբ կարող է դառնալ Arart: Ժողովրդական ստուգաբանությամբ դարձել է \»Արայի արտ” ( նախ ՝Ar + art, ապա ՝ Arart ): Այս բացատրությունը իհարկե գիտական չէ, քանի որ Արարատ տեղանունը շատ հին և հայերենով չի ստւգաբանվում:

ԱՐԵԳ — Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ \»հրային — լուսափայլ ճաճանչներով”, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում (Րաֆֆի): Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում` գեղարվեստական գրականության ազդեցությամբ / Ղ. Աղայանի \»Արեգնազան” և Հ. Թումանյանի \»Հազարան Բլբուլը”:

ԱՐԹՈՒՐ — Եվրոպական անուն է , որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով /Վոյնիչի \»Բոռ” վեպից /:

ԱՐԻՍՏԱԿԵՍ — Հուն. Arostakes անունից: Առաջին անգամ հանդիպում ենք Ագաթանգեղոսի մոտ: Uտուգաբանվում է իբրև \»կրկին պարգև”: Կրճատ ձևերն են՝ Արիստակ, Արիս: Կա նաև Արիստակեսյան ազգանունը: Գավառական ձևն է Ռստակ, որից՝ Ռստակյան :

ԱՐԾՐՈՒՆԻ — Հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսվել է գործածվել 20-րդ դարի 90 — ական թվականներից: Տարածված է նաև Արծրուն ձևով:

ԱՐԿԱԴԻ — Հուն. Arkados — ից է , նշանակում է \»բարեհոգի”, \»ազնիվ”, \»երջանիկ”. բառացի՝ \»Արկադի բնակիչ” / հին հունական դիցաբանության մեջ Արկադիան պատկերացվում է որպես \»երջանկության և անտրտում կյանքի երկիր”:

ԱՐՄԱՆ- Պարս. arman բառից , որ \»իղձ”, \»կարոտ” է նշանակում: Հնում այս անունը չի եղել հայերի մեջ, այժմ տարածված է իբրև արական անձնանուն:

ԱՐՄԵՆ — Հայ. Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen /հայ/ և կամ Armenia /Հայաստան/ բառերի հետ: Այժմ չափազանց տարածված անուն է : Սրանից Արմենյան ազգանուն :

ԱՐՄԵՆԱԿ — Հայկական դիցաբանության անուններից է /Արամանյակ/: Շատ տարածված էր անցյալ դարում: Գործածական է նաև կրճատ Արմեն ձևը, որ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն:

ԱՐՇԱԼՈՒՅՍ — Հայ. արշալույս /լուսաբաց / բառից: Իբրև անձնանուն գործածական է թե արական , թե իգական սեռերի համար:

ԱՐՇԱԿ — Պարս. \»արջ” բառից՝ հայ. -ակ փաղքշական ածանցով: Նշանակում է \»արջուկ”: Սրանից Արշակունյաց տոհմանունը, ինչպես և Արշակունի, Արշակյան ազգանունները:

ԱՐՇԱՎԻՐ — Հայկական հնագույն անուններից է, որ ըստ Հյուբշմանի նշանակում է \»տղամարդ” / զենդ. և vira բառերից /: Պատահական նմանություն ունի հայերեն արշավել բայի արշավիր հրամայական ձևի հետ:

ԱՐՍԵՆ — Հուն. Arsen բառից է , որ նշանակում է \»առնական”, \»ամրակուռ” / լատ Arsenius , ֆր. Arsene / : Այժմ էլ գործածաական անուն է : Ունենք նաև Արսենյան ազգանունը:

ԱՐՏԱԿ — Պահլ. artak \» սրընթաց” բառից: Այժմ շատ տարածված է :

ԱՐՏԱՇԵՍ — ՀԲ ստուգաբանում է իբրև \»լույս”, ”եռանդ, ուրախության” կամ \»անեծք”: Այս անունը կրել են պարսիկ և հայ թագավորները մեր թվարկությունից շատ առաջ: Մինչև այժմ էլ տարածված անուն է: Սրա կրճատ ձևերն են ՝ Արտաշ, Արտուշ, Արտիկ և այլն: Կան նաև Արտաշիսյան , Արտաշյան ազգանունները:

ԱՐՏԱՇԻՐ- Պարս. անուն է, որ մեզ մոտ երևում է 5 -րդ դարից: Ոմանք համարում են Արտաշես անվան ավելի ուշ ստեղծված / իրանական / տարատեսակ: Նոր պարսկերենով ստուգաբանվում է որպես \»զայրացած առյուծ”, սակայն անվան մեջ պարզ երևում է arta \»սրբազան” բառը, որից ծագած լինելն ավելի հավանական է :

ԱՐՏԱՎԱԶԴ — Պահլ. Artavazd անունից, որ հայերի մեջ տարածված էր տակավին մ. թ. ա. չորրորդ դարում: Արտավազդ անունը հաճախ կապում են դիցաբանական այլ անունների հետ / Պրոմեթևս, Ամիրան, Միհր և այլն / և դիտում որպես \»մեռնող և հարություն առնող աստվածության \» նման մի բան / Գ. Ղափանցյան ,\»Արա Գեղեցիկի պաշտամունքը”, էջ 58/: Արտավազդ անունը ստուգաբանվում է որպես \»տևական արդարություն”: Այժմ էլ տարածված անուն է:

ԱՐՏԵՄ (Արտյոմ)- Հուն. artemes բառից է, որ նշանակում է \»ամրակազմ”, \»ջլապինդ”:

ԱՔԻԼԼԵՍ- Հունական դիցաբանական հերոսներից մեկի անունն է, որ եկել է Հոմերոսի \»Իլիականի” միջոցով վերջին դարերում:

ԱԶԱՏ — Հայերեն ազատ բառից, որ իրանական ծագում ունի (զենդ. azata): Շատ տարածված անուն է: Սրանից՝ Ազատյան ազգանունը:

ԱԶՆԱՎՈՒՐ — Առաջացել է հայ \»ազն\» արմատից, որ նշանակում է \»երևելի մարդ\», \»հսկա\», \»դյուցազն\»: Մեզնից անցել է վրացիներին Ազնաուրի ձևով: Այժմ շատ ենք հանդիպում Ազնավուրյան ազգանվանը, սակայն իբրև անձնանուն գրեթե չի գործածվում:

ԱՌՆԱԿ — Առաջացել է գրբ. այր սեռական հոլովից (առն) և ակ ածանցից, նշանկում է \»քաջ տղամարդ\», \»կորովի\»: Այժմ էլ գործածական է:

День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»