Հայաստանի ռուսական ռազմակայանի դպրոցներում «վերջին զանգի» օրը աղավնիներ են թռցրել երկինք
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանի դպրոցներում մայիսի 25-ին «վերջին զանգի» միջոցառում Է անցկացվել զինծառայողների ավարտական դասարանների սովորողների համար: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում տեղի են ունեցել հանդիսավոր տոնական հանրահավաքներ, որոնց մասնակցել են զորամասերի հրամանատարները, դիվանագիտական կորպուսի, վարչակազմի ներկայացուցիչներ, վետերաններ, ծնողներ, առաջինդասարանցիներ եւ այդ դպրոցների շրջանավարտներ:
ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցները գործում են Երեւանում ու Գյումրիում եւ իրավամբ տեղ են զբաղեցնում հանրապետության լավագույն ուսումնական հաստատությունների շարքում:
Հանդիսությունների բարձրակետը դարձել են դպրոցականների վառ ու հուզիչ կատարումները, աղավնիների բացթողումը եւ օդային կոմպոզիցիան, որը խորհրդանշում Է դպրոցի պատվավոր տարիքը: Իսկ առաջինդասարանցիները երկինք են արձակել իրենց գունավոր փուչիկները՝ ցանկություններ պահելով, որոնք, հավանաբար, վերաբերում են լավ գնահատականներին, հետաքրքիր դասագրքերին ու նոր ծանոթություններին:
Գյումրիի եւ Երեւանի կայազորներում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում տարեկան սովորում են ռուսական զորամիավորման զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի եւ զինվորական այն կենսաթոշակառուների 600-ից ավելի երեխաներ, որոնք զորացրվելուց հետո ցանկություն են հայտնել ապրել Հայաստանում:



