Սամվել Հարությունյանը տարօրինակ չի համարում հայկական գիտության եվրաինտեգրումը
ОБЩЕСТВОԳիտության ոլորտում Հայաստանի առաջնային գործընկերներն են Եվրոպական միությունը, ԱՄՆ-ը, այնուհետև՝ Ռուսաստանը: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ ավելացնելով, որ ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ ՀՀ-ն Եվրասիական միության անդամ է, իսկ գիտության ոլորտում ասոցացվել է ԵՄ-ի հետ՝ կնքելով «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի մասնակցության համաձայնագիրը:
«Գիտության ոլորտն այն բնագավառն է, որն ամենաշատն է ինտեգրվում համաշխարհային գիտական հանրությանը: Գիտությունը բաց համակարգ է, նրա համար տնտեսական տարբեր միությունների սահմաններ գոյություն չունեն: Նույնիսկ խորհրդային տարիներին հայկական գիտությունը միշտ էլ ինտեգրված է եղել եվրոպական, ամերիկյան գիտական հանրությանը: Այնպես որ, լինելով տնտեսական մի տարածքում, իսկ գիտության ոլորտում առավելություն տալ մեկ այլ տարածքի՝ ոչ մի տարօրինակ բան չկա: Ոչ ոք չի կարող արգելել ՀՀ-ին՝ համատեղ գիտական ծրագրեր իրականացնել աշխարհի ցանկացած երկրÕ « հետ, ոչ ոք նման իրավունք չունի և չի էլ կարող նման արգելքներ դնել մեզ վրա» ,- ասաց Հարությունյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ոչ մի տաօրինակ բան չկա նրանում, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, բայց գիտության ոլորտում գնում է եվրաինտեգրման:



