Հյուրանոցային էթիկա
ЛАЙФԵրբ արդեն մոտեցել եք հյուրանոցի ընդունարանին և ստացել ձեր սենյակի դռան բանալիները, պետք է հիշել մի քանի պարզ, բայց կարևոր կանոն.
1. Սենյակ մտնելուց առաջ ստուգեք` արդյո՞ք դռան փականը խափանված չէ: Սա պարզ, բայց ամենակարևոր կանոններից է:
2. Ձեր փաստաթղթերը և թանկարժեք իրերը կարող եք պահել չհրկիզվող պահարանում: Բարձրակարգ հյուրանոցային համարներն ապահովված են չհրկիզվող պահարաններով:
3. Լոգանք ընդունելուց հետո թաց կամ կեղտոտ սրբիչը թողեք գետնին: Եթե այն թողնեք կախիչին կամ աթոռի կամ անկողնու վրա, ապա մաքրուհին երբեք այն չի փոխի՝ մտածելով, որ սրբիչը դեռ ձեզ պետք է:
4. Կոնֆետների թղթերը, ավելորդ տոպրակները կամ այն ամենը, ինչ պետք չէ ձեզ և ենթակա է դեն նետելուն, լավ կլինի, որ հավաքեք մեկ տոպրակի մեջ և մաքրուհուն խնդրեք, որպեսզի այն վերցնի:
5. Հյուրանոցի համարից դուրս գալուց փակեք պատուհանները: Փակեք լոգարանի ջուրը, ցանկալի է՝ նաև անջատեք լույսերը:
6. Հյուրանոցային սպասքից օգտվելուց առաջ խորհուրդ է տրվում սպասքը լվանալ հոսող սառը ջրով, քանի որ հյուրանոցի սպասքի մաքրությանը հետևող անձնակազմը սպասքը լվանում է մաքրման հատուկ միջոցներով:
Պատրաստեց Past.am-ը:



