Ինչ տեղի կունենա մաստակը 10 րոպե ծամելու արդյունքում
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Ընդամենը տասը րոպեի ընթացքում մաստակը ծամելու արդյունքում հնարավոր է վերացնել բերանի խոռոչի 100 մլն բակտերիաներ: Նման արդյունքներ հրապարակվել են Գրինոգեն համալսարանի ուսումնասիրության մեջ: Այդպիսով, մաստակն նույնքան օգտակար է, որքան ատամի թելի օգտագործումը, գրում է Zee News-ը:
Մաստակը հեռացնում է ատամների մակերեսին հավաքված բակտերիաները, որոնք առաջացնում են կարիես: Դա ապացուցել է հինգ ուսանողների մասնակցությամբ արված փորձը: Նրանց տվել են ծամել անանուխի համով երկու տեսակի մաստակներ, բայց խնդրել են դա անել տարբեր ժամերին՝ 30 վայրկյանից 10 րոպե: Դրանից հետո մաստակն ուղարկվել է փորձաքննության: Մաստակների յուրաքանչյուր օրինակի վրա հայտնաբերել են շուրջ 100 մլն բակտերիաներ, ընդ որում ինչքան շատ են ծամելմաստակը, այնքան վրան շատ է եղել բակտերիա:



