Հայաստանում դադարեցվել է «Սպիրոնոլակտոն» դեղի շրջանառությունը
ОБЩЕСТВО«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Հնդկաստանի դեղագործական ընկերության «Սպիրոնոլակտոն 25, 25մգ թաղանթապատ դեղահատեր բլիստերում» դեղի T24501 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը: Բանն այն է, որ դեղահատերից առկա է ոչ բնորոշ տհաճ հոտ:
Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Սպիրոնոլակտոն 25, 25մգ թաղանթապատ դեղահատեր բլիստերում» դեղի T24501 սերիայի շրջանառությունը Հայաստանում:
Մեր տեղեկություններով՝ նախարարը հանձնարարել է տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությանը հանրապետության տարածքում գործող դեղատներից եւ բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա նշված խմբաքանակը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



