20 սուպեր տարօրինակ փաստ հղիության մասին
ЛАЙФInchUzem.am-ը գրում է.
Այս փաստերը արժանի են սուպեր անվանմանը, քանի որ կամ մեր մասին են, կամ մեր մայրերի:
1. Ամենաերկար հղիությունը տևել է տարուց ավել, 375 օր: Ընդ որում, երեխան առողջ էր ծնվել: Իսկ ամենակարճ հղիությունը տևել է 22 շաբաթ և 6 օր: Նորածինը գրիչի երկարությունն ուներ:
2. Արգանդի մեջ փոքրիկը լաց է լինում, ծիծաղում և պարում:
3. Առաջին ամսվա ավարտին էմբրիոնալ զարգացումից հետո փոքրիկի մոտ ավելորդ ողնաշար է հայտնվում, որը կորում է ութերորդ շաբաթում:
4. Ապագա մայրերի մեծամասնությունը նկատում են, որ նրանց թաթի ձևը փոխվում է, այդ իսկ պատճառով հղիները պետք է մեկ-երկու չափ մեծ կոշիկ գնեն:
5. Բժիշկները հավաստացնում են, որ հղիների սիրտն էլ է մեծանում, որպեսզի ավելի շար արյուն հաղորդի երեխային:
6. 2 000 նորածիններից մեկը ծնվում է մեկ ատամով:
7. Աղի քանակությունը արգանդում նույնքան է, ինչքան օվկիանոսում:
8. Ըստ վիճակագրության, երկվորյակները ամենից հաճախ ծնվում են Կենտրոնական Ամերիկայում:
9. Գոյություն ունի հղիության տեսակ, որի ժամանակ ամուսինը կամ կնոջ զուգընկերը զգում է այն, ինչ կինը: Այսպիսով տղամադրիկ նույնպես կարող են փորացավեր ունենալ, քաշի մեջ փոփոխություններ ունենալ և ախորժակի խանգարումներ ունենալ:
10. Այսպես փոխվում է էմբրիոնի դեմքը արգանդի մեջ:
11. Այսօր երեք ծննդկաններից մեկին կեսարյան են անում: Տաս տարի առաջ երեք անգամ ավելի քիչ էին դիմում սրան:
12. Հղիության երկրորդ կեսի ժամանակ, երեխան դուրս է թողնում օրեկան մեկ լիտրից ավել մեզ, իսկ այնուհետև խմում այն:
13. Հղիության ամբողջ ընթացքում արգանդը ձգվում է ձմերուկի կեսի չափով, այսինքն մեծանում է հինգ հարյուր անգամ:
14. Բոյով կամ գեր կանանց մոտ զույգեր ունենալու հավանականությունը ավելի շատ է:
15. Հղի կանայք ավելի լավ հոտառություն ունեն: Դա պաշտպանական մեխանիզմ է, որը չի թողնում ուտել այն, ինչը վնասակար է երեխային:
16. Ամեն տարի երեխաները ավելի ծանր են ծնվում:
17. Հետազոտությունները ցույց են տվել, որ պտուղը կարող է զգալ այն բանի համը, ինչ ուտում է մայրը: Ուժեղ հոտերը, օրինակ սխտորի հետը, կարող է ջրի միջոցով հասնել պտղին:
18. Վերջին երկու տասնամյակում տղաները ավելի շատ են սկսել ծնվել, քան աղջիկները: Չնայած դրան, կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ:
19. Կաթնային գեղձերը հղի կանանց և երիտասարդ մայրերի մոտ կարող են երեխայի լացի ժամանակ արտադրել կաթ:
20. Գիտնականները հետազոտել են ծնունդերի դինամիկան, և բացահայտել են, որ երեքշաբթի օրերին ավելի շատ են երեխաներ ծնվում: Իսկ ամենաքիչը՝ շաբաթ և կիրակի:






