Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փոսերի վերացման աշխատանքները
ОБЩЕСТВОՄայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապրիլից մեկնարկած փոսերի վերացման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակերում և միջբակային տարածություններում`մասնագիտացված 8 կազմակերպությունների ռեսուրսներով: Մինչ ծրագրի մեկնարկը երևանյան փողոցները պատասխանատու կառույցների կողմից գույքագրվել են: Հաշվի են առնվել նաև թեժ գծերի հեռախոսահամարներով բնակիչներից ստացված զանգերը`այս կամ այն հատվածում փոսերի վերացման աշխատանքներ ծավալելու մասին: Ծրագրի ընթացքին և որակական բոլոր չափանիշների ապահովմանը հետևում են քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները:





Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



