Գիտնականները հիշողության վատացման պատճառը գտել են աղիներում
ОБЩЕСТВОՄոլեկուլային բժշկական կենտրոնի կենսաբանները պարզել են, որ հակաբիոտիկների երկարատեւ բուժընթացը, որը ոչնչացնում Է աղիքային մանրԷները, հանգեցնում Է ուղեղի նոր բջիջների ստեղծման դանդաղման եւ առաջացնում Է հիշողության վատացում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Cell Repo rts-ում:
Իրենց գիտափորձերում գիտնականներն օգտագործել են մկներին, որոնց յոթ շաբաթ խմեցրել են սովորական ջուր: Այն բանից հետո, երբ ջրին սկսել են հակաբիոտիկներ հավելել, կենդանիների մոտ կրճատվել Է նյարդային բջիջների թիվն ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու Է կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետին անցնելու եւ հույզերի ձեւավորման համար:
Գիտնականներն այս արդյունքը բացատրել են այն փաստով, որ աղիների մանրԷներն ազդում են կենտրոնական նյարդային համակարգի զարգացման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



