«Շտապօգնության» եւ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակված երիտասարդը ձերբակալվեց
ОБЩЕСТВО«Շտապօգնության» աշխատակիցների, ապա ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մայիսի 20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի բնակիչ Ն. Եղյանը ժամը 16:00–ի սահմաններում իրենց տանը դանակով վնասել է ինքն իրեն, որից հետո ոչ սթափ վիճակում, դանակով հարձակվել կանչով իրենց տուն մեկնած շտապօգնության ավտոմեքենայի վրա, հայհոյել բուժաշխատողներին, սպառնացել, դանակով վնասել ավտոմեքենայի դիմապակին:
Նախնական տվյալներով` տղամարդը դանակով հարվածել է նաեւ ոստիկանության աշխատակցին, որը դեպքի վայր էր մեկնել` բուժաշխատողների վրա կատարված հարձակման ահազանգն ստանալուց հետո:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»



