Հնդկաստանը բազմակի օգտագործման առաջին հրթիռի հաջող փորձարկում Է իրականացրել
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանը հաջողությամբ արձակել Է սեփական արտադրության առաջին բազմակի օգտագործման տանող հրթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NDTV հեռուստաալիքին:
Արձակումը կատարվել Է մայիսի 23-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 05:30-ին) Անդհրա Փրադեշի նահանգի Շրիհարիքոթա տիեզերակայանից: Հրթիռն ստացել Է RLV-TD (Re-usable launch vehicle — Technology demonstration - «Բազմակի օգտագործման տանող հրթիռ – տեխնոլոգիական ցուցադրական նմուշ») փորձնական անվանումը: Հրթիռի թռիչքից 20 րոպե անց արձակումը ճանաչվել Է հաջող:
6,5 մետր երկարությամբ եւ 1,75 տոննա քաշով հրթիռը մշակել են հինգ տարում, ծրագիրն արժե շուրջ 14 միլիոն դոլար:
Սպասվում Է, որ շաթլի վերջնական տարբերակը կհայտնվի 10 – 15 տարի հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



