Թալանդում ավտոբուսի վթարից 7 մարդ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕԹաիլանդում Չումպհոն նահանգից երկրի մայրաքաղաք մեկնող երկհարկանի ավտոբուսի վթարի հետեւանքով մահացել է 7, վիրավորվել 25 մարդ, հաղորդում է Թաիլանդի Երրոդր ազգային հեռուստաալիքը:
Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը ժամը 3-ին, Բանգկոկից 180 կմ հեռավորության վրա:
Տեղի ոստիկանության փոխանցմամբ, ավտոբուսը չափից ավելի արագ է ընթացել եւ ոլորաններից մեկում դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել սյանն ու շրջվել: Վեց մարդ, այդ թվում վարորդը տեղում մահացել են, եւս մեկը մահացել է հիվանդանոցում, իսկ 25 ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Վթարի պատճառ կարող է լինել վարորդի հոգնածությունը, որը հնարավոր է քնել է ղեկին: Այս մասին հայտարարել է տեղի ոստիկանության քննիչը, որը վթարից հետո հարցաքննել է ուղեւորներին:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



