Էրդողանը Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել Թուրքիայի 65-րդ կառավարությունը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում գտնվող իր նստավայրում ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմին։
Հանդիպման ժամանակ Էրդողանը Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել Թուրքիայի 65-րդ կառավարությունը։ Հանդիպումից առաջ Էրդողանն ընդունել էր Թուրքիայի 64-րդ կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուին և ընդունել էր նրա հրաժարականը։
Էրդողանը ցանկություն էր հայտնել, որ Դավութօղլուն այդ պաշտոնում շարունակի պաշտոնավարել նախքան նոր կառավարության ձևավորումը։
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



