Էրդողանի փեսան օդում է թողել Դավութօղլուի կնոջ պարզած ձեռքը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ` այսօր Անկարայում անցկացվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 2-րդ արտահերթ համագումարը, որի արդյունքներով կուսակցության 3-րդ նախագահ է ընտրվել տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Համագումարի ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: ԱԶԿ նախագահի ու երկրի վարչապետի պաշտոններին հրաժեշտ տվող Ահմեթ Դավութօղլուն կնոջ` Սարե Դավութօղլուի հետ հերթով ողջունել էն կուսակցության վերնախավին: Երբ Սարե Դավութօղլուն մոտեցել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքին, որը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է, և պարզել է իր ձեռքը, Ալբայրաքը չի արձագանքել նույն կերպ և նրա ձեռքը թողել է օդում` փոխարենը ողջունելով գլխի շարժումով:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



