Քեմերոնը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ ուրախ կլինի հանդիպել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, եթե նա Մեծ Բրիտանիա այցելի: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին Քեմերոնը հայտարարել է բրիտանական ITV-ին տված հարցազրույցում:
Սակայն բրիտանական վարչապետը վերահաստատել է անհամաձամայնությունը մահմեդականների մասին ամերիկացի միլիարդատիրոջ սկանդալային կոչերի հետ, որը Քեմերոնը նախկինում կտրուկ քննադատել էր:
«Ես չեմ հրաժարվում խոսքերից, որն ասել եմ մահմեդականներին Ամերիկա չթողնելու վերաբերյալ քաղաքականության մասին: Ես այն շարունակում եմ համարել սխալ եւ գժտություն սերմանող»,- ընդգծել է Դեւիդ Քեմերոնը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



