Նոր պայթյուն Եմենում. զոհեր եւ վիրավորներ կան
МЕЖДУНАРОДНОЕԵմենի Հադրամաուտ նահանգի մայրաքաղաք Էլ-Մուկալա քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Մեքենան պայթել է Եմենի բանակի հսկիչ-անցակետի հարեւանությամբ: Նախնական տեղեկություններով, միջադեպի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան:
Անցնող շաբաթվա ընթացքում Հադրամաուտում մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Պայթյունների եւ զինված հարձակումների հետեւանքով մի քանի օրվա ընթացքում ավելի քան 60 մարդ է զոհվել, հիմնականում՝ ոստիկաններ եւ զինվորականներ:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



