Հայաստանը վերահաստատում է օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատմանը
ПОЛИТИКАՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մայիսի 20-ին մասնակցել է և ելույթ ունեցել Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողության ընթացիկ իրավիճակին ու ապագա անելիքներին նվիրված հանդիպմանն ունեցած ելույթում Աշոտ Հովակիմյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: Նա նաև մտահոգություն է հայտնել «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների Աֆղանստանում ներկայության առնչությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:



