Ереван, 22.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Թող Հայաստանում բոլոր գործազուրկները լինեն ձրիակերները. կառավարման փորձագետը՝ պետական կրճատումների մասին

ИНТЕРВЬЮ
Past.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
 
-Կառավարությունը որոշեց կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը: Որքանո՞վ դա կազդի կառավարման արդյունավետության վրա:
 
-Ցանկացած արդյունավետություն պարզելու համար, եթե բիզնես իմաստով ենք նայում, եկամուտների թվից պետք է հանեք ծախսերի թիվը: Եթե մենք նայում ենք պետական կառավարման իմաստով, ապա պետք է հնարավորինս քիչ ծախսերով հասնել հնարավորինս շատ պետական խնդիրների լուծման: Այս դեպքում ծախսերը կկրճատվեն, բայց դա դեռ չի նշանակում, որ ավելի արդյունավետ է լինելու պետական կառավարումը:
 
-Սոցիալական դժգոհություններ առաջ չե՞ն գա՝ ծառայողական մեքենաների վարորդների գործազուրկ մնալու հետ կապված:
 
-Դա տարածված մտահոգություն է: Ես ավելի շատ մեթոդական իմաստով ասեմ: Թող Հայաստանում բոլոր գործազուրկները լինեն ձրիակերները: Հիմա ես դեռ վարորդների մասին չեմ խոսում: Դա շատ բնական կլինի, երբ ձրիակերը, որը չի աշխատում, դրա դիմաց չվարձատրվի:
 
Իսկ մեզ մոտ շատերը չեն աշխատում, բայց բյուջեից փող են ստանում: Իսկ վարորդներն ունեն բազմաթիվ տեսական հնարավորություններ, որպեսզի կիրառեն իրենց ունակությունները: Պետք է զարգանա տնտեսությունը, որ նման խնդիրներ չառաջանան: Մարդու վերամասնագիտավորման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, եթե տնտեսությունը լինի զարգացած: Դա պետք է լինի համալիր ծրագիր:
 
-Չինովնիկների կրճատում նույնպես նախատեսվում է: Այս դեպքում կոռուպցիայի, հովանավորչության վտանգներ չկա՞ն: Օրինակ՝ կարող են խնամի, ծանոթ, բարեկամներին թողնել պաշտոնում, իսկ այլ աշխատողը կարող է կրճատման տակ ընկնել:
 
-25 տարի է՝ մեր համակարգը միտված է բացասական ընտրասերմանը, դա կակոկրատական (անարժանների իշխանություն) համակարգ է, այլ ոչ թե մերիտոկրատական (արժանիների իշխանություն): Դա, իհարկե, չի նշանակում, որ պետական կառավարման համակարգում չկան արժանիները: Բայց արժանիները կարիերա անելու համար ավելի դժվար պայմաններում են, քան թե անարժանները: Երբ աշխատողների քանակն ավելանում է, այդ ժամանակ ավելի անարժանները լցվում են պետական կառավարման համակարգ: Նաև վտանգ կա, որ կրճատումների ժամանակ ավելի շատ խնդիրներ կունենան հենց արժանիները: Պետք փոխել ամբողջ կառավարման փիլիսոփայությունը:
 
-Կառավարության քայլերի պատճառը պատերա՞զմն է:
 
-Ով, ինչ ուզում է ասել, բայց քառօրյա պատերազմն առաջին անգամ մի հետաքրքիր, ֆենոմենալ երևույթ առաջ քաշեց: Ժողովուրդն առաջին անգամ շատ լուրջ տեսավ, որ պետության ներքին խնդիրները լուրջ վտանգ են արտաքին քաղաքական խնդիրներին: Սկսվեց ներքին կառավարման համակարգի նկատմամբ արդարացի դժգոհություն: Տարբեր մակարդակի կառավարիչները զգում են դա, չեն կարող չզգալ: Այս ջղաձիգ շարժումները՝ կրճատում և այլն, հենց դրա հետևանքն են, որովհետև 25 տարի՝ բոլորը միայն հերթապահ խոսքեր էին ասում: Իսկ հիմա նրանք հասկացան, որ վիճակը կարող է բերել ներքին պայթյունի: Սա նոր իրավիճակ է:
 
-Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի իրական կամք տեսանելի՞ է:
 
-Ցավոք սրտի, դա չի կարող լինել: Այս տարիներին պետական կառավարման համակարգում այսպես կոչված «էլիտան» չի փոխվել: Կապ չունի՝ խոսքն իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր թևի մասին է: 25 տարի՝ բոլորը կա՛մ իշխանություն են, կա՛մ էլ ընդդիմադիր: Կոպիտ ասած՝ բոլորի պոչերը բոլորի տակ են, այսինքն՝ նրանք փոխկապակցված են, բանկային լեզվով ասած՝ աֆիլյացիա: Աֆիլյացիան հենց փոխկապակցվածությունն է: Բանկային համակարգում դա շատ վտանգավոր երևույթ է դիտարկվում:
 
Դա այնքան վտանգավոր է, որ կարող է ամբողջ բանկային համակարգը գետնով տալ: Պետական կառավարման համակարգում սա բացառություն չէ: Քանի որ մեր էլիտայում որակական իմաստով նոր արյուն ներարկված չէ, եղածները փոխկապակցված են մնալու: Կրկնում եմ՝ խոսքը և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր հատվածի մասին է: Թող ոչ մի ընդդիմադիր չկարծի, թե խնդիրը միայն իշխանության դաշտում է:
 
Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի
 
 
За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлением