Երբ տղամարդը գրկում է կնոջը…
ЛАЙФԳրող Դեյվիդ Տումարինսոնի անհավանական պոետիկ տեքստը նրա մասին, թե ինչ է կատարվում գրկախառնության ժամանակ:
«Երբ տղամարդը հետևից նուրբ մոտենում է և գրկում կնոջը, ապա նա իր ձեռքերով փակում է շրջանը՝ իր և կնոջ շրջանը: Բարիության և ջերմության շրջանը: Եվ այդ շրջանի մեջ նա «տեղադրում» է կնոջը՝ դրանով նա ցույց է տալիս, որ կինը իր Տիեզերքն է: Տղամարդը գրկում է կնոջը և լռում, լռում է նաև կինը: Նա զգում է այդ ջերմ ձեռքերի էներգիան:
Երբ տղամարդը գրկում է կնոջը, նրա մոտ թևեր են աճում: Այդ շրջանի մեջ նա իրեն հանգիստ և հարմարավետ է զգում: Ինչ է զգում նա այդ պահին, և ով է նա այդ պահին: Կին թե աղջիկ: Արդյոք տղամարդը այդ պահին զգում է, թե նա ինչ է մտածում: Չէ որ նա այդ պահին պաշտպանում է կնոջը, և նրա գրկում այդքան հարմարավետ ու հանգիստ է:
Հաճախակի գրկեք կնոջը: Թողեք նրան ձեր շրջանի մեջ և ուղղակի սիրեք նրան: Դա նրան շատ անհրաժեշտ է»



