Հայաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել են հանել օդային հաղորդակցության բոլոր սահմանափակումները
ОБЩЕСТВОՈւկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը եւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պայմանավորվել են հանել երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության բոլոր սահմանափակումները:
«Պետավիածառայությունը Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության հետ պայմանավորվել Է երկրների միջեւ օդային հաղորդակցության սահմանափակումների լիակատար վերացման շուրջ: Մասնավորապես, դա վերաբերում Է նշանակված փոխադրողների թվաքանակին եւ չերթերի հաճախականությանը»,-ասված Է Ուկրաինայի Պետավիածառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում հիշեցրել են, որ, նախքան պայմանավորվածության ձեռքբերումը, յուրաքանչյուր կողմից փոխադրումներ կարող Էր իրականացնել միայն մեկական ընկերություն, իսկ թռիչքների հաճախականությունը չԷր կարող գերազանցել շաբաթական երեք չվերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



