«Եվրատեսիլ 2016»-ի ամենահմայիչ տղամարդիկ
ФОТО
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս «Եվրատեսիլին» մասնակցող արտիստներից շատերը տարբերվեցին ոչ միայն իրենց երգերով, վոկալային տվյալներով եւ գեղեցիկ բեմականացումներով, այլեւ արտաքին տվյալներով:
Այս տարվա մրցույթի յուրահատուկ գեղեցկուհիներին արդեն անդրադարձել ենք, այսօր հերթը «Եվրատեսիլ 2016»-ի հմայիչ տղաներինն է: Իհարկե, տարբերվող մասնակիցները շատ էին, սակայն նրանցից մի քանիսն իրենց հմայքով առավել գրավեցին իգական սեռի լսարանին.
Սերգեյ Լազարեւ
Ռուսաստանի այս տարվա ներկայացուցիչը հեռուստադիտողին գրավեց ոչ միայն իր արտաքին հմայքով, այլեւ վտագավոր շոուվ: Նրա հետ հանդիպել եւ շփվել ցանկանում էին բոլորը: NEWS.am STYLE-ին հաջողվեց դա անել: Զրույցի ընթացքում Լազարեւը պատմեց, որ իր շոուն իսկապես վտանգավոր էր, սակայն նշեց, որ իրեն, այնուամնայնիվ, հաջողվել է այն լավագույնս մատուցել:
Դոուի Բոբ
Նիդեռլանդների ներկայացուցիչը Հայաստանում հայտնի դարձավ ոչ միայն իր ռիթմիկ երգով, այլեւ մեր գեղեցկուհի Իվետայի հանդեպ տածած զգացմունքով: Մեզ հետ զրույցում Դոուին խոստովանել է, որ սիրահարված է Իվետային, սակայն մեր գեղեցկուհին չէր կիսում նրա զգացմունքը: Մինչ Դոուին «տառապում» էր անպատասխան սիրուց, նրանով հիանում էին Եվրոպայի մի շարք երկրների աղջիկներ եւ կանայք:
Ֆրեդի
Մրցույթի ամենաբարձրահասակ եւ հմայիչ երիտասարդն այս տարի Հունգարիայի ներկայացուցիչ Ֆրեդին էր: Նրա Pioneer երգը բավականին ռիթմիկ եւ հիշվող էր, սակայն «Եվրատեսիլի» իգական սեռի ներկայացուցիչների համար առավել տպավորիչ էր հենց Ֆրեդիի հմայքը:
Ջասթս
Լատվիան ներկայացնող երիտասարդ երգիչ Ջասթս Սիրմաիսը երգում էր սրտի զարկի մասին: Միեւնույն ժամանակ մի շարք աղջիկների սրտեր արագ էին զարկում հմայիչ երգչի կատարման ընթացքում:
Ամիր
Ֆրանսիայի այս տարվա ներկայացուցիչը մրցույթի ամենախարիզմատիկ մասնակիցն էր: Հեռուստադիտողին դուր եկավ թե Ամիրի երգը, թե երգչի բեմական կեցվածքն ու արտիստիզմը:
Մոնս Զելմերլով
«Եվրատեսիլ 2015»-ի հաղթողն այս տարվա մրցույթի անվիճելի աստղն էր: Նա իր հմայքով խամրեցնում էր շատերին: Մոնսն այս տարվա մրցույթում փայլեց թե իր խոսքով, թե կատարումներով, թե պարով եւ թե արտիստիզմով: Փաստ է, որ Մոնսը դեռ երկար կհիշվի «Եվրատեսիլի» պատմության մեջ:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































