Մերլին Մոնրոյի ամենասկանդալային ելույթը (լուսանկարներ և տեսանյութ)
ВИДЕОInchUzem.am- գրում է.
1962 թվականի մայիսի 16-ին Մերլին Մոնրոն կատարեց ավանդական «Happy birthday»-ը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի համար՝ նրա 45-ամյակի պատվին ընթացող համերգի ժամանակ: Նրա կատարման մասին պատմող նյութերը տարածվեցին ողջ աշխարհում տպագրվեցին բազմաթիվ թերթերում: Դա դարձավ 20-րդ դարի ամենագրավիչ պահերից մեկը: Իսկ զգեստը, րով նա ելույթ էր ունեցել, 1999 թվականին վաճառվեց 1.26 միլիոն դոլլարով:
Այդ երեկո բոլորը հասկանում էին, որ դա սովորական շնորհավորանք չէր: Նախ երգը շատ ինտիմ կերպով էր հնչում, և երկրորդը Նախագահի կինը չէր ցանկանում նվասանալ հասարակության առջև այդ պատճառով չէր մասնակցում երեկույթին, ինչն է մեծ ուշադրություն գրավեց:
Դահլիճում հավաքվել էր ավելի քան 15 000 մարդ, նրանց համար գաղտնիք չէր Քենեդիի և Մոնրոյի սիրավեպը: Իսկ հանդիսավարը մի քանի անգամ հայտարեց ելույթի մասին, սակայն Մերլինը ձգձգում էր: Բայց այս ամենը նախորոք պլանավորված էր:
Նա բեմ բարձրացավ թափանցիկ զգեստով, որը գնել էր 12 000 դոլլարով, սակայն տարիներ անց այն վաճառվեց 1.26 միլիոն դոլլարով: Սա Մերիլինի վերջին ելույթներից էր, քանի որ նա մոտ 3 ամիս անց մահացավ: Քենեդին էլ սպանվեց 18 ամիս անց:









