Ինչով է վտանգավոր լուծվող սուրճը
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Սիրված ըմպելիքներից մեկի` սուրճի վնասակարության մասին շատ է խոսվել: Այն առաջացնում է տախիկարդիա, մարմինը զրկում է կալցիումից և մեծապես ազդում է սրտի աշխատանքի վրա: Լուծվող սուրճի և բնական սուրճի մեջ պարունակության մեջ առկա է կոֆեին, այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ չեն տալիս օրվա մեջ մեկ բաժակից ավել սուրճ խմել: Իսկ ինչպե՞ս է ազդում լուծվող սուրճը առողջության վրա:
Ընդհանուր առմամբ` բժիշկները հակված են կարծելու, որ լուծվող սուրճն ավելի վնասակար է, քան բնական սուրճը: Ինչպես և ցանկացած կիսապատրաստված սնունդ` լուծվող սուրճը նույնպես պարունակում է մի խումբ հավելանյութեր` քիմիական ծագմամբ կոնսերվանտներ:
Բացի դրանից` եթե սուրճը ցածր որակ ունի, եթե արտադրողները խնայել են հումքի վրա, այն կարող է պարունակել նաև ներկանյութեր և համային հավելումներ, որոնք սննդային ալերգիայի պատճառ են դառնում:
Լուծվող սուրճը վտանգավոր է նաև ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի համար, որովհետև խոցերի և գաստրիտների պատճառ է դառնում: Եվ գաղտնիք չէ, որ հենց մարսողության հետ կապված խնդիրներն են տարբեր մաշկային հիվանդությւոնների պատճառ դառնում:
Մի խոսքով, եթե դու խնդիրներ ունես մաշկի հետ կապված, ալերգիայի վտանգ կա, ապա փորձիր բացառել լուծվող սուրճի օգտագործումը:



