Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին՝ ավիավթարի կապակցությամբ
ПОЛИТИКАՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 19-ին ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և երկու բարեկամ ժողովուրդներին, այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթել համբերություն, ուժ և կորով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



