Դենիել Քրեյգը հրաժարվել է Բոնդի դերին վերադառնալու համար առաջարկվող գրեթե 100 մլն դոլարից
ОБЩЕСТВОԴերասան Դենիել Քրեյգը, որը կատարել Է «007» գործակալի դերը «բոնդապատումի» վերջին չորս ֆիլմերում, մտադիր չԷ գերլրտեսի կերպարին վերադառնալ նույնիսկ 68 միլիոն ֆունտ (98,5 միլիոն դոլար) դիմաց: Ինչպես մայիսի 19-ին հայտնել Է The Daily Mail թերթը, պրոդյուսերները պատրաստ են եղել հենց այս գումարը վճարել, որպեսզի բրիտանացուն պահե ն եւս երկու կինոնկարների մասնակցելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«007. Սպեկտր» (Spectre) ֆիլմից հետո Դենիելն ստուդիայի ղեկավարությանն ասել Է, որ վերջնականապես եւ անդառնալիորեն իր համար փակում Է Բոնդի թեման,- ասել Է հրատարակության աղբյուրը:- Նրանք հսկայան փող են առաջարկել, բայց փողը նրան չի հետաքրքրել»:
Ավելի վաղ Քրեյգը միանշանակ հասկանալ Է տվել, որ մտադիր չԷ այլեւս վերադառնալ «007» գործակալի դերին: «Ավելի շուտ կկտրեմ երակներս, քան կնկարահանվեմ «բոնդապատումի» եւս մեկ ֆիլմում»,- մի առիթով կես-կատակ հայտարարել Է նա տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Նշվում Է, որ Քրեյգը Նորին Մեծության գաղտնի ծառայության գործակալի ամենաբարձր վարձատրվող դերակատարն Է պատմության մեջ, իսկ ընդամենը չորս ֆիլմերին մասնակցելու համար դերասանն ստացել Է շուրջ 55 միլիոն դոլար: Բրիտանացու մասնակցությամբ լրտեսի մասին կինոնկարների միագումար բյուջեն կազմել Է շուրջ 800 միլիոն դոլար, իսկ աշխարհում դրանք հավաքել են շուրջ 3 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



