Դիլիջանում վերացվել է լիմոնադի արտադրության կասեցումը
ОБЩЕСТВОՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում արձանագրված դիզինտերիայի աղբյուրը պարզելու նպատակով` դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում: Վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադի փորձաքննության արդյունքում, Ծառայության պետի 2016թ. մարտի 31- ի որոշմամբ, կասեցվել էր «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի արտադրությունը, ինչպես նաև տնտեսավարողին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից:
Նկատի ունենալով, որ «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցվել է Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին (հայտնաբերված խախտումները վերացվել են, թողարկվել է փորձնական արտադրանք և ներկայացվել լաբորատոր փորձաքննության), վերը նշված որոշմամբ սահմանված կասեցումը Ծառայության պետի որոշմամբ վերացվել է:



