Ջերմուկ քաղաքում մեկնարկում է զբոսաշրջային ակտիվ շրջանը
ОБЩЕСТВОՏարեցտարի գեղեցկացող առողջարանային Ջերմուկ քաղաքում մեկնարկում է զբոսաշրջային ակտիվ շրջանը: Հյուրանոցային համալիրների սեփականատերերը եւ աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայում զբոսաշրջիկներին դիմավորելու և բարձակարգ հանգիստ ապահովելու համար:
Հյուրանոցների, սրճարանների եւ ժամանացի այլ տարածքներում շարունակվում են բարեկարգման աշխատանքները, կատարվում են կանաչապատման և մաքրման աշխատանքները:
«Ջերմուկը Հայաստանի ամենապահանջված հանգստավայրերից է եւ սիրված է քաղաք այցելող հյուրերի կողմից: Ջերմուկում առողջարանները և հյուրատները տարեցտարի ավելանում են ու բարելավող մատուցվող ծառայությունների որակը, ինչի շնորհիվ էլ հանգիստը Ջերմուկում պահանջված է ոչ միայն հայաստանցիների, այլ նաև օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում»: Այս մասին Past.am-ի հետ զրույցում նշում են առողջարանների տնօրենները եւ ավելացնում, որ այս տարի եւս ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի զբոսաշրջիկների հանգիստը էլ ավելի օգտակար եւ հագեցված կազմակերպվի:
Օտարերկրացիների կողմից առանձնահատուկ պահանջարկ են վայելում մի շարք առողջարաններ: Մյուս առողջարանները կամ հյուրանոցները նույնպես մեծ ճանաչում եւ մեծ պահանջարկ ունեն: Հյուրընկալության համար նախատեսված հաստատություններից Ջերմուկում կան ինչպես առողջարաններ եւ հանգստյան տներ, այնպես էլ հյուրանոցներ ու հյուրատներ, որոնք բուժական հատուկ ծառայություններ չեն մատուցում և առավել մատչելի են:
«Մենք եկել ենք Ֆրանսիայից, արդեն երեք օր է այստեղ ենք: Հանգստանում ենք Ջերմուկի առողջարաններից մեկում: Շատ գոհ ենք թե՛ բուժանձնակազմից, թե՛ տնօրինությունից: Մենք գրեթե ամեն տարի այցելում ենք Ջերմուկ և մեր հանգիստն ենք վայելում մեր երկրում՝ Հայաստանում: Եթե համեմատություն անցկացնենք այլ երկրների առողջարաններում մատուցվող ծառայությունների հետ, ապա Ջերմուկում գները ավելի մատչելի են»:
Past.am-ի թղթակցի այն հարցին, թե Ջերմուկում ի՞նչն է իրենց գրավել, զբոսաշրջիկները պատասխանեցին.
«Մեզ շատ դուր եկավ Ջերմուկի ջրվեժը և ճոպանուղին: Ինչպես մեզ տեղեկացրեցին ճոպանուղու աշխատակիցները, ճոպանուղին նոր է: Իսկապես շատ հաճելի է երբ բարձրանում ես ծովի մակերևույթից 2400 մետր և բարձրությունից վայելում գեղեցիկ ու տեսարժան Ջերմուկը»:
Նարեկ Միրզոյան / Past.am
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



