Կարո Բալյանի բացահայտումները՝ Մկրտիչ Արզումանյանի և Հովհաննես Ազոյանի «Պլյուս-մինուս»-ի մասին
ЛАЙФBlognews.am-ը գրում է
«Պլյուս մինուս» շոու ներկայացումը կրկին Պարոնյան թատրոնի բեմում կլինի մայիսի 23-ին և 24-ին։ BlogNews-ը զրույցել է ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ առաջարկը ստացել է պրոդյուսեր Արման Միտոյանից։

Ստեղծագործական կազմի հետ հանդիպումից և քննարկումներից հետո Կարոն անցել է աշխատանքի։ BlogNews-ի հետ զրույցում Կարոն ասաց, որ հանդիսատեսը տեսնելու է այնպիսի շոու ներկայացում, ինչպիսին մինչ այս չի տեսել հայ թատրոնի բեմում։
«Ամեն ինչ արվելու է ավելի մասշտաբային։ Կարծում եմ՝ պետք է որ հաջողված լինի»,- ասաց ռեժիսորը։ Թե տղաներից ով է «պլյուս», ով՝ «մինուս», պարզ կլինի ներկայացման ժամանակ։ Կարոն միայն նշեց, որ Հովհաննեսի և Մկրտիչի արտաքին տարբերությունը որոշ տեսարաններում օգտագործվում է, սակայն դա չէ գլխավոր շեշտը. «Անիմաստ կլիներ կրկնել այն, ինչ արդեն արվել է։ Տվյալ դեպքում ոչինչ չի կրկվել, քանի որ շատ լավ սցենարիստներ ու դերասաններ ունենք։ Կարծում եմ՝ բոլորիս համար սա մի քայլ առաջ է»։

Ռեժիսորը շեշտեց, որ թե՛ Հովհաննեսը, թե՛ Մկրտիչը շատ տաղանդավոր են։ «Նրանք ունեն մեծ տարբերություն, բայց և շատ կարևոր ընդհանուր հատկանիշ՝ երկուսն էլ իսկապես շատ տաղանդավոր են. շատ պրոֆեսիոնալ կերպով վերցնում են իրենց առաջ դրված խնդիրը և այնպես են ներկայացնում, որ ռեժիսորի ասածը եռակի անգամ ավելի են լուծում։ Այդ իրավիճակը թևեր է տալիս ռեժիսորին»,- նշեց նա ու ավելացրեց, որ տղաները նաև իրենց առաջարկություններն են անում, ինչը շատ է օգնում գործին։
«Ցանկացած ներկայացման ժամանակ լավ է, երբ դերասաններն անում են իրենց առաջարկները։ Դա շատ օգտակար է լինում։ Առաջարկներն իրենց կողմից բազմաթիվ են եղել, որովհետև իրենց թե՛ երևակայությունը, թե՛ դերասանական շնորհքը շատ բարձր նշաձողի վրա է»,- եզրափակեց ռեժիսորը։







Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



