21-րդ դարը պետք Է դառնա կանանց իրավահավասարության դար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն
ОБЩЕСТВОԿանանց եւ աղջիկների իրավունքները մարդու համընդհանուր իրավունքների անբաժանելի մասն են: Այդ մասին հայտարարել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան՝ մայիսի 18-ին Սոֆիայում ելույթ ունենալով Կին առաջնորդների գլոբալ համաժողովի բացմանը:
«Ժամանակները փոխվել են, բայց տղամարդկանց եւ կանանց միջեւ անհավասարությունը մնացել Է: Հենց այդ անհավասարությունն Է վատացնում ամբողջ հասարակության հիմքերը, խախտում աշխարհի հիմքերը,-ասել Է Բոկովան:- Կանանց եւ աղջիկների իրավունքները մարդու համընդհանուր իրավունքների անբաժանելի մասն են: Համոզված եմ, որ համաժողովը ուղերձ կհղի աղջիկների կրթության անհրաժեշտության մասին, որպեսզի նրանք կարողանան առաջնորդներ դառնալ բիզնեսում, գիտության եւ քաղաքականության մեջ, ինչպես նաեւ դառնան իրենց պետությունների առաջնորդներ»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը նշել Է, որ աղջիկների մեծ մասը սովորելու փոխարեն ստիպված Է լինում աշխատել եւ ամուսնանալ: «Մենք պետք Է բոլորս միասին գործենք, որպեսզի հաղթահարենք այս խնդիրները»,-վստահ Է Բոկովան:
Նրա կարծիքով՝ «21-րդ դարը պետք Է դառնա կանանց իրավահավասարության դար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



