Ереван, 06.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայտնի հայուհիներ, ովքեր իրենց հարուստ արքայազնին գտել են Հայաստանից դուրս

ФОТО

Ամեն առիթով հայրենիքից, հայրենասիրությունից և այլ բարձրագոչ արժեքներից խոսել սիրող մեր հայերին բավական է տեսնել գրին քարտի բաղձալի կանաչը, կամ մեկ ուղղությամբ Հայաստանից դուրս տանող տոմս, և միանգամից այդ արժեքները հօդս են ցնդում կամ էլ դառնում են «ես հեռվից կսիրեմ իմ երկիրը և կապս երբեք չեմ խզի նրա հետ» 1 գործողությամբ դրամա...

Հեռանալ հայրենի երկրից, մոռանալ այստեղ առկա բոլոր խնդիրներն ու անհոգ, երջանիկ ապրել ամուսնուդ հետ, իսկ ինչու ոչ: Հատկապես, երբ ամուսինն ապահովված է և կարող է նրան էլ ապահովել այն ամենով, ինչը չի կարող տալ Հայաստանում բնակվող, աշխատավարձի հույսին ապրող ամուսինը, մոռանում են «սիրում են առանց պատճառի» ծեծված ու վաղուց իրականության հետ կապ չունեցող արտահայտությունը:

Անհոգ կյանքի այս հեշտ տոմսն են գնել հայ հայտնիներից շատերը: Այսօր որոշել եմ հավաքել և ձեզ ներկայացնել իրենց  կյանքի արքայազնին այլ երկրում գտած հայուհիներին:

Ամենաթարմը մեր հիշողության մեջ Էմմիի ամուսնությունն է: Երգչուհին երկար ժամանակ հանրությունից թաքցնում էր, որ ամուսնացել է ԱՄՆ-ում և տեղափոխվել այնտեղ մշտական բնակության: Միայն Էմմիի հղիության մասին լուրերի տարածումից հետո նա խոստովանեց իր գաղտնի ամուսնության մասին և խոստացավ չմոռանալ հայրենիքն ու հայերին...Էմմիի ամուսինը հանրային մարդ չէ, և չի սիրում լրագրողներին ու նրանց տեսախցիկները: 

Հաջորդ ամուսնությունը, որը շատ քննարկվեց և տարբեր բամբասանքերի ու չպարզաբանված ասեկոսեների պատճառ դարձավ, սերիալային դերասանուհի Մարիամ Մելիքյանիամուսնությունն է: Մարիամի ամուսինը` Գոռը,  կապ ունի Ստամբուլում «Gucci» խանութների ցանցի հետ ու նրանցից մի քանիսի ղեկավարումն անձամբ է իրականացնում։

 Խոսակցություններ էին տարածվել, որ  Մարիամը   խաբել է ամբողջ ազգին ու ասել, թե ամուսնացել է Անգլիայում բնակվող հայ երիտասարդի հետ, ում անունը Գոռ է, բայց  իրականում ամուսնացել է թուրքի հետ և բնակության է մեկնել ոչ թե Լոնդոն, այլ Ստամբուլ։ Դերասանուհին այդպես էլ չարձագանքեց այդ խոսակցություններին: Հիմա նա Հայաստանում է, այստեղ է անցկացնում հղիության վերջին ամիսները: Գուցե ուզում է, որ իր երեխան հայ, այլ ոչ թե թուրք ծնվի:

Մի քանի ամիս առաջ Հայաստանը և ամենացանկալի հարսնացուների ցանկը լքեց  21TVհեռուստաալիքի հաղորդավարուհի Անի Դաշյանը: Անիի ընտրյալը ռուսաստանաբնակ Լյուդվիգ Կարապետյանն է:  Ամուսնությունից հետո Անին տեղափոխվել է Մոսկվա՝ ամուսնու մոտ, սակայն գործունեությունը չի դադարեցնելու։ Նրա փոխանցմամբ՝ Մոսկվայից շարունակելու է աշխատել 21TV-ի համար։ 

2012 թվականին իր արքայազնի հետևից Փարիզ բնակության մեկնեց երգչուհի Արևիկ Ալավերդյանը: Արևիկի ամուսինը  Հայկո Շահբազյանն է: Նա ապրում է Փարիզում և զբաղվում է ռեստորանային բիզնեսով: 

Նույն թվականին  ATV հեռուստաընկերության «Բուդուար» և «7 երգ» հաղորդումների հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանն   ամուսնացավ և մեկնեց ԱՄՆ: Ամուսնությունից հետո Էմման անհետացավ հեռուստաէկրաններից, ամսագրերի ու աստղային կյանքը լուսաբանող կայքերի էջերից: Եվ ահա 2013 թվականին Էմմա Բալբաբյանը կրկին երևաց էկրանին. ամերիկյան ARTN «Շանթ» հեռուստաընկերությամբ նա վարում էր նորաձևության մասին իր հեղինակային հաղորդումը` «Fashion with Emma»: Իսկ արդեն 2014 թվականից նա վարում է նաև առավոտյան «Նոր օր» ծրագիրը: 

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009-2010», գեղեցկուհի Գոհար Հարությունյանն արդեն փորձառու և վաստակաշատ մայրիկ է: Նա ևս ամուսնությունից հետո մեկնեց Հայաստանից: Գոհարի ամուսինը` Միքայելը, Մոսկվայում բիզնեսով է զբաղվում:

Բոլորն են հիշում «Ալֆրեդի սենյակի» սիրունիկ բնակչուհի, «Թեժ անկյուն» հաղորդման հաղորդավարուհի  Դինա Ավետիսյանին, ով հետո դարձավ «Մանե» կոնյակի գովազդային դեմքը և շարունակում է մեզ ժպտալ փողոցներում փակցված մեծ գովազդային  վահանակներից: Դինա Ավետիսյանն այժմ բացակայում է եթերից ու Հայաստանից: Հաղորդավարուհին ամուսնացել և իր նորաստեղծ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում: Նրա ամուսինը Մարտինը, արվեստագետ է, ով նույնպես չի սիրում տեսախցիկները և հայտնիությունը,  Միացյալ Նահանգների քաղաքացի է: Դինայի և իր ամուսնու միջև տարիքային տարբերությունը բավականին մեծ է:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»