Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը կանվանակոչվի եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ
ОБЩЕСТВОԵրեւանի Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը կանվանակոչվի եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ՝ Ջահանգիր աղայի փողոց։
Այս հարցը ներառված է Երեւանի ավագանու մայիսի 25-ի նիստի օրակարգում: Ջահանգիր աղայի անվամբ Երեւան քաղաքում փողոց անվանակոչելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել «Եզդի եւ հայ ժողովուրդների բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Բաքոյանի, «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի, «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Ս. Մկրտչյանի, ՀՀ քաղաքացիներ Սուրեն Խատոյանի եւ Վազիր Խատոեւի կողմից։
Եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան եղել է Վանի գավառի 12 եզդիաբնակ գյուղերի ղեկավար։ Ցեղասպանության տարիներին Ջահանգիր աղան, իր զինվորականների օգնությամբ, ապահովել է հայ եւ եզդի գաղթականների անվտանգ տեղաշարժն Արեւելյան Հայաստան։ 1915թ. տեղափոխվել է Արեւելյան Հայաստան եւ բնակություն հաստատել Ապարանի Ջառջառիս գյուղում։
Ջահանգիր աղան ակտիվ մասնակցություն է ցուցաբերել 1918թ. Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերին։ Նա իր ենթակայության տակ գտնվող 1500 հոգանոց հեծյալ ջոկատով մասնակցել է ճակատամարտին։ Հայկական բանակի կազմում եւս Ջահանգիր աղան, Դրաստամարտ Կանայանի հրամանատարությամբ, շարունակել է պայքարը։ Հայկական եւ ռուսական զորամասերի հետ Ջահանգիր աղայի ջոկատներն ակտիվ մասնակցել են նաեւ Կարսի, Սարիղամիշի մարտերին։
1918թ. քաջության եւ խիզախության համար Ջահանգիր աղան պարգևատրվել է «Գեւորգյան» խաչով։ 1938թ. աքսորվել է։ Ջահանգիր աղան մահացել է 1943թ. աքսորավայրում, որտեղ էլ հանձնվել է հողին։ 1956թ. հետմահու արդարացվել է։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



