Google-ը նոր գործառական համակարգ Է ներկայացրել խելացի ժամացույցների համար
ОБЩЕСТВОGoogle-ն Մաունթին Վյու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) կայացած իր մամուլի ասուլիսում ներկայացրել Է Android Wear գործառական համակարգի երկրորդ տարբերակը, որի կառավարմամբ աշխատում են ձեռքի գաջեթները: Ընկերությունը պաշտոնական կայքում վարել Է միջոցառման ուղիղ հեռարձակումը:
Android Wear 2.0-ով գործող սարքերի աշխատանքում հանգուցային նորամուծություն կդառնա առանց սմարթֆոնի օգնության հավելվածներ գործարկելու, ինչպես նաեւ Wi-Fi-ին եւ շարժական ցանցերին ինքնուրույն միանալու դրանց ունակությունը:
Մշակողների խոսքով՝ նոր միջադրումը գաջեթին թույլ կտա ավելի ուշադիր հետեւել իր տիրոջ առողջությանը եւ աշխատել հաղորդագրություններով: Այսպես, դրանում բարելավվել են ինքնապատասխանների եւ ձեռագրային ներածման ճանաչման համակարգերը: Ի լրումն գործառական համակարգում հայտնվել Է ստեղնաշար, որը թույլ Է տալիս բառեր ներածել մատի մեկ հպմամբ:
Android Wear 2.0-ում օգտատերը կարող Է թվացույցի վրա տեղեկատվություն հանել ցանկացած հավելվածից, որը կցված Է խելացի ժամացույցին: Գործառական համակարգի թողարկումը նախատեսված Է 2016 թվականի աշնանը:



