Աշոտյանը Փարիզում ելույթ է ունեցել ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովում
ОБЩЕСТВОՓարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը, որին մասնակցում են 44 երկրների պատվիրակություններ: Ավելի քան 30 պետությունների բարձրագույն կրթության նախարարներ առաջին անգամ հավաքվել են քննարկելու ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարները:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում, կարեւորելով ֆրանկոֆոնիա կազմակերպության գործունեությունը որպես քաղաքակրթական արժեքների վրա հիմնված կառույց, նշել է, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում ժամանակակից եւ որակյալ բարձրագույն կրթության համար՝ առավել հասանելի դարձնելով այն երիտասարդության համար:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաեւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի հանդիպումը Ֆրանսիայի ազգային կրթության նախարարի հետ:



