Կոալիցիան Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի ավելի քան 120 զինյալի է ոչնչացրել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները 2014 թվականից ի վեր Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 120 առաջնորդի է ոչնչացրել: Այս մասին հաղորդել է Մերձավոր Արեւելքում ամերիկյան հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորրենը:
«2014 թվականից ի վեր մենք հարվածներ ենք հասցրել եւ ԻՊ-ի ցանցի ավելի քան 120 առաջնորդի ենք ոչնչացրել»,- Բաղդադից կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Ուորրենը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա պարզաբանել է, որ նրանց թվում են ինչպես ահաբեկչությունների անմիջական կազմակերպիչներ, այնպես էլ դրանց ծրագրմամբ եւ ֆինանսավորմամբ զբաղվող ու նոր զինյալների հավաքագրող ահաբեկիչներ:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



