Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Բաց դռները մարդկանց բերում են թանգարաններ. Նարինե Թուխիկյան

ЛАЙФ

Life.panorama.am-գրում է.

Մայիսի 18-ին նշվում է «Թանգարանների միջազգային օրը»: Այսօր ժամը 10:00-18:00-ն մասնակից-թանգարաններն անվճար էին գործում բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 21-ին՝ «Թանգարանային գիշեր» տոնի կապակցությամբ ժամը 18:00-24:00-ը թանգարանները բաց կլինեն այցելութների համար եւ կրկին անվճար կգործեն:

Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ: Մեզ հետ զրույցում տնօրենը տեղեկացրեց, որ Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանը գարնանային այս տոների կապակցությամբ հանդես կգա հատուկ ծրագրով.

«Մեր թանգարանը այս տարի վերանայել է տարեկան օրակարգն ու ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որոշում ենք կայացրել, որ այն գումարը, որ պետք է ծախսվեր արտաբյուջեից «Թանգարանային գիշերը» զվարճալի եւ ուրախ կազմակերպելու համար, մենք կուղղենք արցախյան պատերազմում վիրավորված Էրիկ Բաբայանին, ով վիրավորվել է Թալիշում ու մինչ այսօր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նաեւ մայիսի 21-ին մեզ մոտ փոքրիկ միջոցառում կկազմակերպվի՝ նվիրված Էրիկին, կներկայացվի նրա պատմությունը ու  հատուկ հանգանականություն կհավաքվի, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 22-ին, ժամը 12:00-ին, կրկին մեր այցելուները կարող են գալ մեզ մոտ՝ ներկա գտնվելու գանձանակի բացմանն ու հավաքված գումարը զինվորի մորը փոխանցվելու կարգին: Սա նաեւ Հ. Թումանյանի կոչն է եղել բոլոր ժամանկների համար, նա ասել է, որ յուրաքանչյուր ընտանիք իր տուրքը պետք է մատուցի բանակին:  Ի դեպ՝ նշեմ, որ մեր այս նախաձեռնությունը շարունակական կլինի եւ ապագայում մենք կրկին կկազմակերպենք նման միջոցառումներ ու մեր օգնությունը կցուցաբերենք հայ զինվորներին»,- պատմեց Նարինե Թուխիկյանը ու ավելացրեց.

«Բացի վերոնշյալ միջոցառումը՝ մենք կունենանք այլ միջոցառումներ եւս: Քանի որ այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները», մեր ձմեռային այգում կանցկացվի փոքրիկ բեմականացում, որի շրջանակներում առկա արձանիկները կկենդանանան»:

Ն. Թուխիկյանը «Թանգարանների միջազգային օրվա» եւ «Թանգարանային գիշերների» այցելուների մեծ քանակը կապում է անվճար մուտքի հետ.

«Այդ օրերին թանգարաններում մարդկանց մեծ հոսք կա, ինչի հիմքում ընկած է անվճար մուտքը: Բաց դռները մարդկանց բերում է թանգարաններ, սակայն այլ ծառայություններից օգտվելու համար մարդիկ պետք է վճարեն: Սա սոցիալական հարց չէ, իհարկե, չեմ ժխտում, որ մարդկանց մեծ մասն անվճարունակ են, սակայն այս դեպքը դրա հետ կապ չունի: Երեւի նորմալ է, որ մարդիկ փորձում են անվճար օգտվել այն ամենից, ինչի համար պետք է վճարեին: Սա այլեւս կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մշակույթ է ձեւավորվել, մարդիկ սպասում են մայիսյան թանգարանային տոներին, գալիս են թանգարան ու հաճելի  ժամանակ են  անցկացնում»,- նկատեց Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրենն ու ավելացրեց.

«Բացի անվճար մուտքից այս օրերին այցելուներին թանգարաններ են բերում կազմակերպվող հետաքրքիր միջոցառումները, որոնք տոն են դարձնում այս օրը: Պետք է անկեղծ գտնվեմ ու ասեմ, որ այդ օրերին մարդկանց հոսքն այնքան մեծ է, որ թանգարանային ժառանգությունները ճանաչելը գրեթե անհնար է, մեզ մոտ անգամ անվտանգության նկատառումից ելնելով փակ է լինում Թումանյանի տունը:  Այդ օրերին ավելի շատ հետաքրքրական են լինում միջոցառումները, որոնք հաճելի ժամանակ են պարգեւում այցելուներին»,- նշեց տնօրենը:

Հիշեցնենք, որ թանգարանային տոները իրականացվում է մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով: 1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների, ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы