ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կվերահաստատի Վրաստանին աջակցելու պատրաստակամությունը. Ստոլտենբերգ
ПОЛИТИКАՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հուլիսին կայանալիք գագաթնաժողովում կվերահաստատեն Վրաստանին քաղաքական ու գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգ ը:
«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հուլիսին կճանաչի Վրաստանի ձեռք բերած առաջընթացը եւ կվերահաստատի Վրաստանին քաղաքական աջակցություն, ինչպես նաեւ գործնական աջակցություն ցուցաբերելու մտադրությունը՝ Վրաստանի հետ աշխատելով բարեփոխումների իրականացման, ինստիտուտների ստեղծման ուղղությամբ եւ պաշտպանելով զինված ուժերի արդիականացումը»,-ասել Է Ստոլտենբերգը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



