Ի սկզբանե «Եվրատեսիլի» հաղթող համարել եմ Իվետային. Ադրիանա Գալստյան
ФОТО
Այս տարվա «Եվրատեսիլի» արդյունքները հիասթափեցրին եւ տխրեցրին շատերին,որոնք մրցույթի հաղթող տեսնում էին այլ մասնակիցների: Սերիալներից հայտնի դերասանուհի Ադրիանա Գալստյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ սկզբում մեծ ոգեւորությամբ էր հետեւում մրցույթին, սակայն մրցույթի ավարտը նրան եւս հիասթափեցրել է.
«Ի սկզբանե «Եվրատեսիլի» հաղթող համարել եմ Իվետային, քանի որ բեմը նրա համար է, նա` բեմի: Իվետան, ասես, հայ Ջեսսի Ջեյը լինի: Ես միանշանակ համաձայն չեմ Ուկրաինայի ներկայացուցչի հաղթանակի հետ»,-նշեց դերասանուհին` ավելացնելով, որ անկախ ամեն ինչից` այս տարվա մրցույթի կազմակերպչական աշխատանքները փայլուն էին.
«Լսարանն էլ էր ավելի մեծ, ինչը բնականաբար պայմանավորված էր համաշխարհայի երգարվեստի աստղ Ջասթին Թիմբերլեյքի այցով»:
Ադրիանան կարծում է, որ մենք շատ երգիչներ ունենք, որոնք եւս կարող են մասնակցել այս մրցույթին. «Մեր երգիչ-երգչուհիներից շատերը, նույնսիսկ, ավելի բարձր մակարդակի վրա են այդ մրցույթին մասնակցելու համար»,-ասում է դերասանուհին:
Աղբյուրը` NEWS.am STYLE




















































