Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի «Հրամանատարական մեկնարկներ» մրցումները
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է սպայական կազմի «Հրամանատարական մեկնարկներ» մրցումների ընտրական փուլը: Մրցումների ավելի քան 100 մասնակիցների թվում են Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների սպաներ՝ դասակի հրամանատարից մինչեւ միավորման փոխհրամանատար կատեգորաներով:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմակիրառական մարզաձեւերի մրցումների եռօրյա փուլում կորոշվեն լեյտենանտից մինչեւ գնդապետ ուժեղագույն սպաները Մակարովի ատրճանակով հրաձգության, 100 մետր լողի, մարզաձողի վրա ձգման կամ շրջադարձի, 1 եւ 3 կիլոմետր վազքի, ինչպես նաեւ փոխանցալողի մրցումներում:
Ինչպես նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, սույն ռազմակիրառական մրցության նպատակը զինծառայողների շրջանում առողջ ապրելակերպի տարածումն Է, ինչպես նաեւ իրենց ստորադրյալների հետ նրանց ներգրավումը ֆիզիկական պատրաստության լրացուցիչ պարապմունքներում:



