Ի՞նչ էր կատարվում կուլիսներում «Ֆուլ հաուսի» ներկայացումների ժամանակ
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
«Ֆուլ հաուսի» երևանյան ներկայացումներն արդեն իրականություն են. ֆուլհաուսցիները վերջապես ներկայացան իրենց լսարանին՝ խաղալով հատուկ հայաստանյան լսարանի համար գրված ներկայացումը։ Քանի որ մայիսի 16-ին, 17-ին և 18-ին նախատեսված համերգների տոմսերը շատ արագ են սպառվել, համերգներ կլինեն նաև հունիսի 6-ին, 7-ին և 8-ին։

Պրեմիերայից հետո բոլոր դերասանները միաբերան ասում էին, որ երևանյան ներկայացումներն առավել բարդ էին, քանի որ տեղի լսարանն ամենպահանջկոտն է։ BlogNews-ը հետևել է, թե ինչպես էին ֆուլհաուսցիները լարված պատրաստվում ներկայացմանը, ի՞նչ էր կատարվում կուլիսներից այն կողմ, երբ հանդիսատեսը հետևում էր ներկայացման ընթացքին ու ծափահարում նրանց։
Դերասանները նշում էին, որ ամենաբարդը 2 համարների միջև ընկած ժամանակահատվածում պատրաստվել հասցնելն էր, հաճախ նրանց վայրկյաններ էր տրված հագուստը փոխելու համար։

Դերասաններից ոչ ոք չկարողացավ առանձնացնել տեսարան, որն ավելի բարդ էր ստացվել, բոլորը նշում էին, որ մեկը մյուսին օգնում ու լրացնում են խաղի ժամանակ։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



